Սփյուռք

Ուորլիքը ևս մասնակցել է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագին

1 րոպեի ընթերցում

Ուորլիքը ևս մասնակցել է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցել է Վաշինգտոնի Ազգային Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջկրոնական աղոթքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբոլգում:

«Պատիվ ունեցա մասնակցելու Ազգային Մայր տաճարում հանուն Հայաստանի` արդարության և խաղաղության համար աղոթքին: Նախագահ Սերժ Սարգսյանին էին միացել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը»,- գրել է Ուորլիքը:

Վաշինգտոնի Մայր տաճարում մայիսի 7-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք է մատուցվել: Էկումենիկ արարողությանը մասնակցել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Աղոթքը մատուցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար գերաշնորհ դոկտոր օլաֆ Ֆիքս Թվեյթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում