Հունաստանի Կերկիրա կղզում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Կերկիրա կղզու Սուրբ Միխայիլի և Սուրբ Գեորգի պալատում մայիսի 2-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում` կազմակերպված Կերկիրայի «Ալբերտ Կոհենի հիշատակ»-ի հիմնադրամի ընկերների կողմից: Միջոցառումը կրել է «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Կերկիրան հիշում է հայերին և հայ որբերին» խորագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը մեկնարկել է ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից Հունաստանիև Հայաստանի պետական օրհներգերի կատարմամբ: Կազմակերպիչների կողմից բացման խոսքում նշվել է, որ միջոցառումը համահունչ է այն գաղափարներին և արժեքներին, որ դավանել է գրող, դիվանագետ և հումանիստ Ալբերտ Կոհենը` Փախստականների հարցերով միջազգային կազմակերպության շրջանակում տարիներ շարունակ առաջ մղելով փախստականների պաշտպանության և նրանց կարգավիճակի հարցերը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը` երախտագիտությամբ նշելով, որ Հայոց ցեղասպանության ընթացքում և հաջորդող տարիներին հազարավոր հայ որբեր փրկություն և նոր կյանք սկսելու հնարավորություն են գտել հենց Կերկիրայի որբանոցներում:

Հ.Յ.Դ. Հունաստանի Հայ Դատի hանձնախմբի անունից ներկաներին ողջունել է Թագվոր Հովակիմյանը: Դասախոս և քաղաքական վերլուծաբան Նիկոս Լիղերոսը պատմական լուսանկարների և քարտեզների միջոցով հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը պատմական տեսանկյունից:

Գրականության դասախոս Խրիսա Ալամանուն ներկայացրել է Կերկիրայի հայ համայնքի, որբանոցներում հանգրվանած հայ որբերի պատմությունը և նրանց հետագա ճակատագիրը` աշխարհի տարբեր երկրներում որդեգրումից հետո: Գործարար Պավլոս Ծառուկյանը ներկայացրել է 20-րդ դարասկզբին Կերկիրայի հայ համայնքի առևտրատնտեսական գործունեությունը:

Միջոցառման գեղարվեստական հատվածում երգչուհի Գալինա Կնիշը և դաշնակահարուհի Անաստասիա Լոպատինան ներկայացրել են Կոմիտասի ստեղծագործություններից: Հաջորդել է Արամ Խաչատրյանին նվիրված ջութակի և դաշնամուրի համերգը` Հոնիական համալսարանի պրոֆեսոր, ջութակահար Սպիրոս Գիկոդիսի և դաշնակահարուհի Դաֆնե Սոֆոկելուսի մասնակցությամբ:

Միջոցառման ավարտին հարակից «Art Cafe Exhibition» ցուցասրահում բացվել է Կերկիրայի հայ ընտանիքներին պատկանող լուսանկարների և իրերի ցուցադրություն, որը կգործի մինչև մայիսի 15-ը:

Հայերեն English

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին