Սփյուռք

Բեյրութում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

2 րոպեի ընթերցում

Բեյրութում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպանությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի և Բեյրութի Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ Բեյրութի ամերիկյան համալսարանի «Assembly Hall» սրահում մայիսի 5-ին կազմակերպել է դասական երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգին ներկա են եղել դեսպաններ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, կրոնական առաջնորդներ, լրագրողներ, բազմաթիվ երաժշտասերներ:

Համերգից առաջ սրահում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության վկայությունների մասին պատմող «Blue Book. Evidence of the Armenian Genocide» բրիտանական վավերագրական ֆիլմը, որից հետո մեծ թվով ներկաներին իր ողջույնի խոսքն է փախանցել 100-րդ տարելիցի Լիբանանի մարմնի ներկայացուցիչ Ներսես Բաղդոյանը:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է հայկական մշակույթի և երաժշտության հարուստ ավանդույթներին: Նա խոսել է համաշխարհային ասպարեզում բարձունքների հասած հայաստանցի և հայազգի երաժիշտների, երգիչների, կոմպոզիտորների մասին: Դեսպանը Քոչարյանը բարձր է գնահատել Լիբանանում աշխատող հայ երաժիշտների արվեստը` նշելով նաև, որ վերջին տարիներին Հայաատանը մասնակցում է Լիբանանում անցկացվող ավանդական երաժշտական փառատոններին: Խոսելով վերածննդի մասին` դեսպանն ընդգծել է հայ ժողովրդի ապրելու, արարելու և երաժշտական ասպարեզում նորանոր հաջողությունների հասնելու վճռականությունը:

Համերգին մասնակցող 16 հայ երաժիշտները՝ կիթառ, դաշնամուր, ջութակ, շվի, դուդուկ, կատարել են Սայաթ Նովայի, Կոմիտասի, Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Բաբկեն Կանաչյանի, Միքայել Աշճյանի ստեղծագործությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում