ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հաղթանակ տոնեց Մոնտենեգրոյի հետ խաղում:
Ալբանիայում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Մոնտենեգրոյի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: 11-մետրանոց հարվածներով հաջողությունն ուղեկցեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին: Մեր թիմը հաղթեց 4:2 հաշվով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: