Սփյուռք

Կոմիտասի թանգարան-ինստիտուտին հանձնվեց «100 բարձ՝ 100 մտավորական» ծրագրով պատրաստված առաջին բարձը

2 րոպեի ընթերցում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտին հանձնվեց «100 բարձ՝ 100 մտավորական» ծրագրով պատրաստված առաջին բարձը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուսիններ Արփինե Պողոսյանը և Զավեն Վարդանյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հանդես եկել «100 բարձ՝ 100 մտավորական» նախաձեռնությամբ: Նախաձեռնության շրջանակներումԿոմիտասի թանգարան-ինստիտուտին առաջին բարձի նվիրատվության արարողության շրջանակներում այս մասին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Նախաձեռնողներն ընտրել են ցեղասպանության զոհ դարձած 100 անվանի հայերի և նրանց կյանքի, գործունեության մասին տողեր կամ ասույթներ, ասեղնագործել 100 բարձերի վրա։ Մնացած բարձերը կհանձնվեն գրականության, արվեստի և ձեռներեցության բնագավառում ականավոր հայերի՝ ի նշան կյանքի շարունակություն և հայերի՝ Փյունիկի պես վեր հառնելու: Նաև այս նախաձեռնության մեջ կա ապրելու և ստեղծագործելու խորհուրդ, ինչպես նաև մեր մեծերի մասունքը խորհրդանիշ հանդիսացող բարձը իրենց տանը պահելու», - նշեց Հրանուշ Հակոբյանը:

Նախաձեռնության հեղինակ Արփինե Պողոսյանի փոխանցմամբ, գաղափարի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ 1915 թվականի սպանդից հետո շատ հայորդիներ բարձ չունեցան կամ նրանց բարձերը դատարկ մնացին:

Միջոցառմանը հաջորդեց «Հովեր» երգչախմբի համերգը, որի շրջանակներում հնչեցին հայ և օտարերկրյա դասականների ստեղծագործությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում