Վատիկանում կայանալիք պատարագի հետաքրքիր մանրամասներ. պատմում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը

3 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ է փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Պատարագը ոչ միայն կմատուցվի, այլև ուղիղ կհեռարձակի: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրել է իր քարոզը և նախատեսվում է, որ պատարագից հետո նա կմոտենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին (սովորաբար, պատարագը վերջացնելուց հետո Պապը դուրս է գալիս տաճարից):

Հռոմ ժամանած լրագրողներին ներկայացնելով սպասվող պատմական իրադարձության մանրամասները՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակագ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը նշեց, որ մատուցվելիք պատարագի ավարտին նախատեսված են նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների ելույթները: «Սուրբ Պետրոսի տաճարում այս պատարագն աննախադեպ է մի քանի առումով. բացի վերը նշածներիցս, կարևոր է նաև առանձնացնել, որ տեղի կունենա հայկական մեռելոցի ծիսական կարգ: Պատարագը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն այն մատուցվում է աշխարհի բոլոր հայերի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպանը: Նախատեսվում է, որ պատվիրակություններ կլինեն տարբեր մայրցամաքների երկրների հայկական համայքներից:

Պատարագի ավարտին կլինի նաև Գրիգոր Նարեկացու վարդապետացման կարգ: «Կհնչի լատիներեն ֆորմուլան և Նարեկացին կհայտարարվի Տիեզերական եկեղեցու վարդապետ»,-ասաց Միքայել Մինասյանը:

Իսկ մինչ պատարագը, ապրիլի 11-ին ևս մեկ հիշարժան միջոցառում է ծրագրված. Հին Ջուղայի ամենագեղեցիկ խաչքարի կրկօրինակը կզարդարի իտալական Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակը: Խաչքարը կերտվել է 1,5 տարվա ընթացքում՝ ամբողջովին ներկայացնելով ադրբեջանցիների կողմից ավերված Հին Ջուղայի մշակութային արժեքը: Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը կօծվի ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի:

Հայերեն English Русский

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին