Քաղաքականություն

ՀՀ Նախագահը ծաղկեպսակ դրեց Հռոմում Անհայտ զինվորի հուշարձանին. Վիտտորիանո թանգարանի հարակից հրապարակը՝ լուսանկարներով

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ծաղկեպսակ դրեց Հռոմում Անհայտ զինվորի հուշարձանին. Վիտտորիանո թանգարանի հարակից հրապարակը՝ լուսանկարներով

ՀՌՈՄ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ դրեց Վիտտորիանո թանգարանային համալիրի մոտ Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Առաջին աշխարհամարտի ժամանակ անհայտ կորած զինվորների հիշատակին: «Արմենպրես»-ի թղթակիցը Հռոմից հաղորդում է, որ ՀՀ Նախագահին ընդունեցին զինվորական պատվո արարողակարգով. ծաղկեպսակ դնելուց և գլուխ խոնարհելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Իտալիայի նախագահական նստավայր՝ նորընտիր նախագահ Սերջիո Մատարելլայի հետ հանդիպմանը:

Հռոմի գլխավոր՝ պատմամշակութային թանգարանի հարակից հրապարակը՝ լի զբոսաշրջիկներով ու իտալացի անցորդներով հետաքրքրությամբ էր հետեւում ՀՀ Նախագահի հարգանքի տուրքի արարողությանը: Իտալիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպմամբ մեկնարկեց ՀՀ Նախագահի պաշտոնական այցի հանդիպումների օրակարգը, որը ապրիլի 9-ին խիստ հագեցած է: Ծրագրված է այց երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատ, այնուհետև՝ Սենատ, հանդիպում Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյի հետ: Նախագահ Սարգսյանը կայցելի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակ՝ հանդիպում ունենալու գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվայի հետ:

Ապրիլի 10-ին ՀՀ Նախագահի այցի օրակարգում կրկին կլինի Վիտտորիանո թանգարանը, որտեղ Սերժ Սարգսյանը կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցադրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում