Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում բանակցություններ կվարի Սերգեյ Լավրովի հետ. ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում բանակցություններ կվարի Սերգեյ Լավրովի հետ. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախաար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 7-8-ին պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այցի շրջանակներում բանակցություններ կվարի Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարարությանը:

Ապրիլի 8-ին կայանալիք բանակցությունների ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային օրակարգի, արտաքին քաղաքական կոորդինացման հրատապ հարցերը, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ՍԾՏՀ-ում, բազմակողմ այլ ֆորումների շրջանակում»: Կողմերը նաեւ կարծիքներ կփոխանակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմատիկայի շուրջ:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ «արդյունավետ գործակցություն Է հաստատվել գլոբալ եւ տարածաշրջանային հիմնական թեմաների շուրջ», պետությունների դիրքորոշումները հարցերի մեծ մասում «մոտ են կամ համընկնում են»:

«Ակնկալում ենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Ռուսաստան կարեւոր իրադարձություն կդառնա երկկողմ արտաքին քաղաքական երկխոսության հետագա զարգացման գործում, կծառայի ռուս-հայկական դաշնակցային գործընկերության ամրապնդմանը»,-ասված Է մեկնաբանության մեջ, որը հրատարակված Է ՌԴ ԱԳ նախարարութան կայքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում