Լիբանանի ԱԳ նախարարն ու խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանը պետական մակարդակով ներկա կգտնվի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանն ու կհարգի անմեղ նահատակների հիշատակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Լիբանանի հանձնախմբի փոխատենապետ Շահան Գանտահարյանն ասաց, որ Լիբանանից Երեւան կժամանեն երկրի օրենսդիր եւ գործադիր մարմինների պատվիրակությունները: «Ապրիլի 24-ին Երեւան կայցելի Լիբանանի կառավարության 4 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում են Արտաքին գործերի եւ արդյունաբերության նախարարները: Բացի գործադիր մարմնից, Երեւան կայցելի նաեւ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահն ու պատգամավորներ»,- ասաց Շահան Գանտահարյանը:

Անդրադառնալով Լիբանանում կայանալիք միջոցառումներին, «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրն ասաց, որ Անթիլիասի` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Նահատակած մատուռի մոտ ապրիլի 24-ին տեղի կունենա պատարագ, որին կհաջորդի քայլարշավը դեպի Բուրջ Համուդ: «Այս տարվա քայլարշավը ոչ միայն պահանջատիրական է, այլեւ զորակցական, քանի որ կմասնակցեն նաեւ Լիբանանի քաղաքական, հասարակական ոլորտի ներկայացուցիչները: Բեյրութի կենտրոնական հրապարակում տեղի կունենա երիտասարդական «Պատվո պահակ» եւ համերգ: Ամռանը Ջբեյլում կբացվի Հայոց ցեղասպանության հիշատակի թանգարան, իսկ Բիքֆայայում կկայանա Նահատակաց հրապարակի բացումը»,- ասաց Գանտահարյանը: Նա շեշտեց, որ Իսլամական պետության գործողությունների հետեւանքով Լիբանանում որոշակի փոփոխություն է նկատվում եւ հատկապես երկրի քրիստոնյա բնակչության մոտ հավաքական հիշողություն է նկատվում եւ այդ փոփոխությունը դրսեւորվում է հրատարակություններով, ելույթներով, որտեղ նրանք հիշում են, որ Օսմանյան կայսրության ժամանակ սպանվել են նաեւ լեռնալիբանանի ժողովուրդը:

Լիբանանի կառավարությունը որոշել է պատվիրակություն ուղարկել Թուրքիա` Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցելու համար: «Օրենսդիր մարմնից պատվիրակություն չի լինի, իսկ գործադիր մարմնի պատվիրակությունը կղեկավարի երկրի պաշտպանության նախարարը»,- ասաց Գանտահարյանը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը