Քաղաքականություն

Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Բիշքեկում ընթանում Է ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցներն ապրիլի 3-ին Բիշքեկում բացված նիստում քննարկում են համագործակցությունը սահմանների անվտանգության ամրապնդման եւ արտակարգ իրավիճակների վերացման գործում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Նիստի օրակարգում ընդգրկված Է տասից ավելի հարց: Նախարարները եւ պատվիրակությունների ղեկավարները արծարծելու են սահմանների անվտանգությունը, մանկավարժական կադրերի, ռազմահումանիտար պրոֆիլի մասնագետների պատրաստումը եւ այլ հարցեր:

Նեղ կազմով նիստից հետո դրա մասնակիցները կհավաքվեն ընդլայնված կազմով, իսկ այնուհետեւ պլանավորվում Է համատեղ փաստաթղթերի ստորագրումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում