ԵՏՄ-ում միասնական արժույթի մասին խոսելու համար դեռ պետք է երկար ճանապարհ անցնել. Տատյանա Վալովայա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական միության տարածքում միասնական արժույթի ստեղծման համար դեռևս շատ աշխատանք կա կատարելու: Այս մասին Երևանում անցկացվող «ԵՏՄ շուկան առանց խոչընդոտների» քննարկման ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: Նրա խոսքով` մինչ ընդհանուր արժույթի մասին խոսելը պետք է երկար ճանապարհ անցնել: «Պետք է լինեն հիմքեր, որ ձևավորվի այդ արժույթը: Երբ նայում ենք Եվրամիության փորձը, այն եվրոն որպես միասնական արժույթ ընդունեց 2001 թվականին, սակայն այդ արժույթի մասին առաջին անգամ խոսվել էր դեռևս 1980-ականներին: Մինչ արժութային միություն ստեղծելը, պետք է ստեղծենք ամուր տնտեսական միություն: Այն աշխատանքը, որ ներկայումս տանում ենք միության ներսում խոչընդոտների վերացման համար թեև տեխնիկական է, սակայն կարևոր: Նախ պետք է ստեղծենք միացյալ ներքին շուկա, ապա լիարժեք տնտեսական միություն, որից հետո քննարկենք միասնական արժույթի անցնելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վալովայան:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի ՌԴ ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել էր, որից տուժեցին գործընկեր պետությունները: «Հասկանալի էր, որ Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի արտահանողները տուժում էին ռուբլու արժեզրկումից: Եթե նույնիսկ երկրները չլինեին ընդհանուր տնտեսական տարածքում, նրանց վրա ռուբլու արժեզրկման ազդեցությունը նույնն էր լինելու: Տարբերությունը հիմա այն է, որ միության անդամ պետությունները կարող են միասին լուծումներ գտնել նման խոչընդոտների համար»,- ասաց ԵՏՀ կոլեգիայի անդամը:

Տատյանա Վալովայան նշեց, որ միասնական արժույթի անցնելու համար ԵՏՄ անդամ պետությունները դեռ պետք է արժութային կոորդինացիայի և ֆինանսական համակարգի վերափոխումների ճանապարհ անցնեն:

2015թ. հունվարից սկսեց գործել Եվրասիական տնտեսական միությունը, որի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը:

Հայերեն English Русский

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս