Օտտավայում ներկայացվել է Ատոմ Էգոյանի ֆիլմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Կանադայում ՀՀ դեսպանությունն Օտտավայում մարտի 18-ին կազմակերպել է աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Կանադայի գրադարան-արխիվի «Աուդիտորիում» սրահում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են Կանադայի կառավարության, դիվանագիտական կորպուսի, հասարակական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Իրենց ներկայությամբ երեկոն պատվել են ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը:

Երեկոն ողջույնի խոսքով բացել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին և առաջիկայում նախատեսվելիք միջոցառումներին:

Ֆիլմի ավարտին խոսքով հանդես է եկել Կանադական ֆիլմարվեստի ինստիտուտի տնօրեն, հայտնի կինոքննադատ Թոմ ՄքՍորլին, ով խոսել է ֆիլմի մասին, ներկայացրել դրա կողմից փոխանցվող գաղափարը: Արսինե Խանջյանը անդրադարձել է Թուրքիայի` Հայոց ցեղասպանությանն առերեսվելու հրամայականին, իսկ Ատոմ Էգոյանը` ներկայացրել ֆիլմի ստեղծման պատմությունը: Էգոյանն ու Խանջյանն այնուհետև պատասխանել են ներկաների հարցերին:

Հայերեն English

QS վարկանիշավորման կազմակերպությունը կաջակցի Հայաստանի բուհերի առաջընթացին. ազդարարվեց համագործակցության մեկնարկը

Կոնգոյում էբոլայից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 3500-ը

Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման

Հայկ Սարգսյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը այսօրվա վարչության նիստի օրակարգում չկա. Ալեքսանյան

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է փոստով քվեարկության կազմակերպումը փոխելու Թրամփի պլանը

Գևորգ Պապոյանն ու Ամալ Աֆիֆին քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցությունը

ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով

Գաթայի փառատոն. իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները

Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը