ՀՀ-ում մայիսին կանցկացվեն համայնքների խոշորացման տեղական հանրաքվեներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2015 թվականի ընթացքում կիրականացվի համայնքների խոշորացման երեք պիլոտային ծրագիր, ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում: Մասնավորապես, նախատեսվում է ընթացիկ տարվա մայիսի 17-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում, Լոռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքներում, Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում անցկացնել տեղական հանրաքվեներ:

Համապատասպան որոշման նախագծերն ընդգրկված են ՀՀ կառավարության մարտի 19-ի նիստի օրակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՟ համայնքներում հանրաքվեի կդրվեն հետևյալ հարցերը.՟ «Համաձայ՞ն եք, որպեսզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվեն՝ Թումանյան համայնք անվանմամբ, Թումանյան համայնքի կենտրոնով», «Համաձայ՞ն եք, որպեսզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները միավորվեն՝ Դիլիջան համայնք անվանմամբ, Դիլիջան համայնքի կենտրոնով», «Համաձայ՞ն եք, որպեսզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները միավորվեն՝ Տաթև համայնք անվանմամբ, Շինուհայր համայնքի կենտրոնով»:

2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգին: Այդպիսով, մեկնարկ տրվեց ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների, մասնավորապես, համայնքների խոշորացման գործընթացին:

Դրան հետևել են ուսումնասիրությունները, միտված հոշորացվող համայնքների փնջերի օպտիմալ սահմանմանը, առաջնահերթությունների նախանշմանը և ճանապարհային քարտեզի մշակմանը: Շահագրգիռ պետական մարմինների հետ համատեղ վերհանվել են համայնքներում տրանսպորտային, կրթական, առողջապահական ենթակառուցվածների օպտիմալացման տարբերակները:

Հայերեն English

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը