Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում այս տարի կտեղադրվի Կոմիտասի արձանը

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում այս տարի կտեղադրվի Կոմիտասի արձանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում այս տարի կտեղադրվի Կոմիտաս վարդապետի արձանը: Սանկտ Պետերբուրգի կառավարության Քաղաքաշինության և ճարտարապետության հանձնաժողովի աշխատանքային խումբը քննարկել է Կոմիտասի արձանի մոդելը, որի հեղինակը քանդակագործ Բեյբությանն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով saint-petersburg.ru կայքը, արձանը կտեղադրվի Հայկական գերեզմանոցից ոչ հեռու: Բեյբությանի նախագծով՝ անվանի արվեստագետի՝ երեք մետր բարձրությամբ արձանը կստեղծվի գրանիտից: Բոլոր թույլտվությունները ստանալուց հետո երգահանի արձանը նախատեսվում է տեղադրել 2015 թվականի հուլիսին։

Կոմիտասի հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է՝ Սանկտ Պետերբուրգի Վասիլեûստրովսկի վարչական շրջանի աջակցությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում