Թումանյանի բարեկամուհին համաձայնել է վաճառել Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի իր հատվածը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի բնակարանի հարևանությամբ բնակվող մեծ գրողի բարեկամուհին համաձայնվել է վաճառել իր բնակարանը: Այս մասին փետրվարի 18-ին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Թումանյանի Թբիլիսիի տանը հետագայում պետք է գործի մշակութային կենտրոն. տունը գնելուց հետո փոխանցվել էր Թբիլիսիի հայ մշակույթի կենտրոնի տնօրինությանը: Եվ այդ տարածքին միացնելով Թումանյանի բարեկամուհուց գնվելիք բնակարանը՝ հնարավոր կլինի ստեղծել ավելի մեծ կենտրոն», - ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

«Թումանկանի հիմնած Վերնատունը դարձավ մեր մշակույթի և գրականության մի քուրա, որտեղ արծարծվում էին բազմաթիվ մշակութային, գրական հարցեր, ազգային խնդիրներ: Երբ կարդում ես Վերնատան գործունեության պատմությունը՝ տեսնում ես, որ դա, կարծես, մի ինստիտուտ էր, որտեղ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը հավաքվում էին, քննարկում, ստեղծում գաղափարներ, վերարժևորում մեր դասականներին և մի մթնոլորտ ստեղծում, որը տարածվում էր մեր ողջ հայության մեջ», - ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան մի մասը հայկական կողմին հաջողվեց գնել 2012 թվականի փետրվարին: Թումանյանի տան մի հատվածի գնումը, որը նախկինում պատկանում էր վրացի սեփականատիրոջ, հնարավորություն եղավ իրականացնել Հայաստանի գրողների միության նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի ջանքերով և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆինանսական աջակցության շնորհիվ:

Հայերեն English Русский

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում