Մշակույթ

Կոմիտասի ծննդավայրում նրա հայրական տունը դեռեւս կանգուն է

1 րոպեի ընթերցում

Կոմիտասի ծննդավայրում նրա     հայրական տունը դեռեւս կանգուն է

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտաս վարդապետի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդավայր Քյոթահիայում դեռեւս կանգուն է նրա հայրական տունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yenikutahya.com.tr լրատվական կայքը:

Կայքը Կոմիտասի կենսագրության որոշ փաստեր է ներկայացրել` հայտնելով, որ հայ դասական երաժշտության հիմնադիրը մոտ 4 հազար հայերեն, քրդերեն, թուրքերեն ժողովրդական երգեր է հավաքել, նոտագրել եւ փոխանցել հաջորդ սերունդներին:

Կայքը նշում է, որ 7 հազար տարվա պատմություն ունեցող Քյոթահիան կարող է զարգացնել զբոսաշրջությունը նաեւ Կոմիտասի թողած ժառանգության հաշվին: «Գնելով Կոմիտասի տունը` այն կարելի է վերածել երաժշտական թանգարանի, ամեն տարի Կոմիտասի անվան դասական երաժշտության փառատոններ եւ այլ միջոցառումներ կազմակերպել», -գրում է թուրքական կայքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում