Գյումրիում տեղի ունեցածի կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարևորել են տվյալ գործով Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների համագործակցությունը։
Սերգեյ Լավրովը իր ցավակցություններն է հայտնել և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի` հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում։