Գործարարները ստացան ԵՏՄ-ին վերաբերող որոշ հարցերի պատասխաններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության տարածք հունվարի 1-ից հետո արտահանում իրականացնելու համար հայ տնտեսավարողները պետք է համապատասխանեցնեն իրենց արտադրանքը ԵՏՄ տեխնկական կանոնակարգերին: Իսկ այն գործարարները, ովքեր իրենց արտադրանքը սպառում են միայն հայկական շուկայում, դեռևս մեկ տարի ժամանակ կունենան տեխնիկական կանոնակարգերի փոփոխման համար:

Այս մասին գործարարների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Պատասխանելով գործարարների բարձրացրած այն հարցին, թե տեխնիկական կանոնակարգման ինչպիսի փոփոխություններ են սպասվում` Տարասյանը նշեց, որ հաստատված մեկ տարի անցումային շրջանում (2015 թ.) Հայաստանում գործելու են ինչպես տեղական, այնպես էլ ԵՏՄ կանոնակարգերը, իսկ 2016-ից հետո կգործեն միայն միության կանոնակարգերը: «Այս պահին մշակված է 34 տեխնիկական կանոնակարգ, իսկ դրանց ընդհանուր թիվը լինելու է 66: Այսինքն, այդքան ապրանքատեսակի մասով լինելու են ճշգրտումներ»,- ասաց Տարասյանը և խոստացավ, որ գործարարները կստանան մանրամասն տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին:

Տեքստիլ ոլորտում գործող արդյունաբերողներից մեկը բարձրացրեց այն հարցը, թե ինչպես է լուծվելու երրորդ երկրից ներմուծվող հումքի սերտիֆիկացման հարցը և արդյոք Հայաստանում գործելո՞ւ է տեքստիլի սերտիֆիկացման լաբորատորիա: Էմիլ Տարասյանը տեղեկացրեց, որ ներկայումս պատրաստվում է լաբորատորիան, որը կգործի տեխնիկական կանոնակարգերի հստակեցումից հետո: «Հայաստանում մինչ օրս տեքստիլի սերտիֆիկացում չի իրականացվել, սակայն ԵՏՄ-ում դրվել է այդ պահանջը: Հետևաբար այն տնտեսավարողները, ովքեր պատրաստվում են արտահանում իրականացնել միության տարածք, պետք է անցնեն սերտիֆիկացում»,- ասաց Էկոնոմիկայի փոխնախարարը:

Սննդի գործարաններից մեկի ներկայացուցիչը ցանկացավ տեղեկանալ, թե հունվարի 1-ից հետո արտադրողները լրացնելո՞ւ են արդյոք մաքսային հայտարարագիր: Էկոնոմիկայի փոխնախարարն ասաց, որ մաքսային սահմանի վրա վարչարարության որևէ աշխատանք չի կատարվելու: «ԵՏՄ-ի ամբողջ իմաստն այն է, որ մաքսային ձևակերպումներ չիրականացվեն: ԵՏՄ անդամ երկրների միջև մաքսակետերը բացակայելու են, իսկ մեր պարագայում մաքսակետեր կլինեն, քանի որ չկա ընդհանուր սահման ԵՏՄ-ի հետ: Դեպի Եվրասիական միության երկրներ արտահանման ժամանակ իրականացվելու են միայն տրանզիտ ձևակերպումներ, որը Վրաստանի պահանջն է»,- ասաց նա:

Գործարարների հետ հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը: «Եվրասիական տնտեսական միության երկրներ-Հայաստան. արտահանման պրոբլեմները» խորագիրը կրող հանդիպման ժամանակ մասնակիցները հարցեր էին ուղղում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներին:

Հայերեն Русский

Մարտունիի պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Մարիամ Գալստյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին

Գավառի թիվ 1 հիմնական և թիվ 7 միջնակարգ դպրոցների համար կկառուցվեն նոր շենքեր

Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան

Աշխարհում առաջին անգամ Աբու Դաբիում դատական ոլորտում կներդրվի արհեստական բանականություն

Սևանում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրման ծրագիրը մեկ տարվա ընթացքում հաջող արդյունքներ է գրանցել

Սևանցի ծանրորդները երկու մեդալ են նվաճել Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունում

Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․ բյուջեից կպահանջվի 30 մլրդ դրամ

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը