Ինչու արժեզրկվեց դրամը. Կենտրոնական բանկը տվել է բոլորին հետաքրքրող հարցի պատասխանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրամի արժեզրկումը կամ ճշգրտումը պայմանավորված է օբյեկտիվորեն գոյություն ունեցող և Հայաստանի արժութային շուկայի վրա ազդող մի քանի գործոններով: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը պարզաբանեց, թե որ գործոններն են նպաստել դրամի արժեզրկմանը: «Առաջին հերթին դրամի փոխարժեքի ճշգրտմանը նպաստեցին արտաքին գործոնները, այսինքն` մեր գործընկեր երկրների տնտեսություններում տեղի ունեցող զարգացումները` տնտեսական աճի անկումը և ազգային արժույթի արժեզրկումը: Օրինակ, Ռուսաստանի Դաշնության տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները չէին կարող չազդել մեզ վրա: Հաջորդ արտաքին գործոնը մի շարք երկրներում նկատվող դոլարի արժևորման երևույթն էր: Դոլարն իր դիրքերն էր ամրապնդում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրամիության երկրներում` Չեխիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում և այլն: Այդ երկրներում տարեկան արժեզրումը հասել էր 8-11 տոկոսի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Դարբինյանը:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի խոսքով` տարբեր ապրանքների շուկաներում շարունակվում են գնանկումային միտումները: «Մեզ առնչվում են հիմնականում հանքաքարերի շուկաները, որտեղ նկատվող գնանկման հետևանքով կրճատվում է արժութային հոսքերի ներթփանցումը երկիր: Այս ամենն, ինչ խոսք, պետք է իր ազդեցությունն ունենար: Վերջին երկու շաբաթներում ճնշումն արժութային շուկաների վրա զգալի ավելացել էր և դրանով պայմանավորված` անհրաժեշտություն կար ճշգրտել դրամի փոխարժեքը, քանի որ հակառակ դեպքում մենք ունենալու էինք տարբեր բացասական ազդեցություններ»,- ասաց նա: Դարբինյանը բացատրեց, որ գործընկեր պետություններում ևս ազգային արժույթները թուլացել են, որի հետևանքով տեղի էր ունենում արտահանման մրցունակության նվազում: «Սա կարող էր հանգեցնել արտահանման ծավալների կրճատման, զբաղվածության և եկամուտների կրճատման»,- հավելեց նա:

Արմենակ Դարբինյանի խոսքով` կարևոր հանգամանք է այն, որ եթե արժութային շուկաներում ԿԲ-ը փորձում է արհեստականորեն պահպանել ազգային արժույթի փոխարժեքը, ապա դա տեղի է ունենում արժութային ռեզերվների հաշվին: «Հենց այս նկատառումներից ելնելով էլ` երեկ տեղի ունեցավ դրամի փոխարժեքի ճշգրտում»,- ասաց նա:

Նոյեմբերի 24-ին ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել էր միջինում 435 դրամի` նախորդ օրվա նկատմամբ թանկանալով 16.6 դրամով: Նման կտրուկ աճը խուճապ էր առաջացրել ինչպես բնակչության, այնպես էլ ֆինանսական կառույցների շրջանում: Ավելի ուշ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը բարձրացնել 2 տոկոսային կետով` սահմանելով 10.25 տոկոս: Նշենք, որ լոմբարդային ռեպոն Կենտրոնական բանկի գորչծիքնրից մեկն է, որով կարգավորվամ է ֆինանսական շուկան:

Հայերեն English Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը