Տնտեսություն

Հունական «Aegean Airlines»-ը մուտք է գործում հայկական շուկա

1 րոպեի ընթերցում

Հունական «Aegean Airlines»-ը մուտք է գործում հայկական շուկա

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական «Aegean Airlines» ավիաընկերությունը հաջորդ տարվանից կսկսի ավիաչվերթներ կազմակերպել նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: Ինչպես հաղորդում է հունական «Neos Kosmos» ամսագիրը, «Aegean Airlines»-ը հաջորդ տարի ավելացնելու է չվերթների ուղղությունները և այդ քաղաքների թվում է նաև Երևանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2015 թվականի ամառավանից ավիաընկերությունը չվերթներ կկազմակերպի դեպի Երևան, Հելսինկի, Թուլուզ, Դովիլ, Մեց, Վալետտա, Ամստերդամ, Պաֆոս, Տալլին, Օսլո, Թեհրան, Դուբրովնիկ և այլ քաղաքներ:

Հայաստանի կառավարությունը 2013 թվականից սկսել է վարել «Բաց երկնքի» քաղաքականություն, որը լուրջ փոփոխություն է երկրի օդային փոխադրումների քաղաքականության մեջ: Նախատեսվում է, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծի նոր աշխատատեղեր, կնվազեն ավիափոխադրումների գները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում