2014 թ.-ի երրորդ եռամսյակում սիրիահայերին արտերկրում տրամադրվել է 389 ՀՀ անձնագիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի ընթացքում Սիրիայում և Լիբանանում ՀՀ դեսպանություններում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 388 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, Սիրիայում տրամադրվել է 269, Լիբանանում` 119 գործ անձնագիր ազգությամբ հայ այն Սիրիայի քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են անձնագիր ստանալու համար:

Չգանձված պետական տուրքը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի 22 մլն դրամից ավելի գումար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում:

«ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Իրավիճակն այդպիսին է համարվում Սիրիայի Արաբական Հանրապետությունում 2011թ. մարտից և Իրաքում` 2014թ. սեպտեմբերից»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Հայերեն English Русский

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին