ՏՀՏ ոլորտը հարմար հարթակ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար. ԱՄՆ դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը ճիշտ ընտրված հարթակ է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար: Կարևոր է ցույց տալ, որ այս երկու ժողովուրդները ավելի շատ նմանություններ ունեն, քան տարբերություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 6-ին Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտի ձեռներեցների, ծրագրավորողների, արտադրողների և սկսնակների միջև համագործակցությունը խթանող «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի մեկնարկին նման տեսակետ հայտնեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Ամերիկացի դիվանագետի խոսքով` այս նախաձեռնությունը գործընկերային հարաբերություններ սկսելու լավ հնարավորություն կարող է դառնալ երկու երկրների համար:

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին` ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և փակ սահմանների բացմանը, ինչպես նաև տնտեսական գործարար կապերն ընդլայնմանը, մշակութային և կրթական ծրագրերի իրականացմանը` նաև անկողմանակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին նշեց. «ԵՄ-ն մշտապես հետարքրքված է աջակցելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Այս փոխայցելություններն առաջինն են, որոնք միավորում են երկու երկրների ձեռնարակատերերին և ՏՏ ոլորտի ներակայցուցիչներին: Եվորպական Միությունը ուրախ է այս փոխայցելությունները հնարավոր դարձնել` հաշվի առնելով, որ նոր տեխնոլոգիաներն այն ոլորտն է, ուր փակ սահմանները խոչընտոդ չեն կարող հանդիասանալ»:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեցին Հայաստանի ՏՀՏ ոլորտը, ներուժը, ինչպես նաև ոլորտի զարգացման համար կատարված դաշտայինաշխատանքները:

Կարեն Վարդանյանը թուրք գործընկերներին հրավիրեց հաջորդ տարի մասնակցել Հայաստանում ամեն տարի կազմակերպվող «Դիջիթեք էքսպո»-ին:

Անդրադառնալով կրթության ոլորտում կատարված աշխատանքներին` Վարդանյանը նշեց, որ իրենք ձգտում են վերականգնել ռոբոտաշինությունը Հայաստանում: «Խորհրդային Միության ռազմական էլէտրոնիկայի մեկ երրորդը մշակվում էր այստեղ: Մենք փորձում ենք վերականգնել այս հատվածը: Ներկայում հայաստանյան հիսուն դպրոցներում ռոբոտաշինության ակումբներ են գործում, ուր սովորում են 700 աշախկերտներ: Մեր նպատակն է 2018 թվականին ինեժեներական լաբորատորիաներ ունենալ հայկական բոլոր դպրոցներում»,- հայտնեց նա` հավելելով, որ նույն ժամանակահտվածում նախատեսվում է ունենալ նաև 1400 ՏՀՏ ընկերություն և Հայաստանը ներկայացնել որպես ինովացիոն երկիր:

«Ձեռներեցների փոխայլեցություններ» նախագծի 2-րդ` ստամբուլյան փուլը տեղի կունենա 2014 թվականի դեկտեմբերին:

Հայերեն English Русский

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս