Սփյուռք

Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական

2 րոպեի ընթերցում

Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի 			    վարչապետի գլխավոր խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն թուրքահայ լրագրող Էթյեն Մահչուփյանին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Նշվում է, որ Դավութօղլուն եւ Մահչուփյանը ծանոթ են շատ վաղուց: Նրանք հաճախ հանդիպել են դեռեւս այն ժամանակ, երբ Դավութօղլուն գլխավորում էր Թուրքիայի արտաքին գերատեսչությունը: Դավութօղլուն լրագրողներին հայտնել է, որ Մահչուփյանին իր գլխավոր խորհրդական է նշանակել նրա «մտավորական ինքնության» համար:

Էթյեն Մահչուփյանն այդ առնչությամբ հայտնել է, որ պաշտպանելու է Դավութօղլուին «ժողովրդավարության», «պետություն-հասարակություն», ինչպես նաեւ «փոքրամասնությունների» գծով գործերում, որով զբաղվում է:

Թուրքական կայքը նշում է, որ Էթյեն Մահչությանը Թուրքիայի Նախագահի եւ վարչապետի խորհրդականների մեջ առաջին «ոչ մահմեդական խորհրդականն է»:

Էթյեն Մահչուփյանը 1972 թվականին ավարտել է Ստամբուլի Բողազիջի (Բոսֆորի) համալսարանի քիմիական ճարտարագիտության ֆակուլտետը, այնուհետեւ` Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: Նա աշխատել է թուրքական «Ռադիկալ» եւ Ստամբուլի «Ակոս» թերթերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում