Տնտեսություն

Երևանում շքեղ ցուցադրությամբ մեկնարկեց «Golden lace» նորաձևության շաբաթը

5 րոպեի ընթերցում

Երևանում շքեղ ցուցադրությամբ մեկնարկեց  «Golden lace»  նորաձևության շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) «Երևան շոու» ոսկերչական ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում անցկացնում է «Yerevan Fashion Week: Golden lace» նորաձևության շաբաթը: Նորաձևության ցուցադրության ընթացքում իրենց հավաքածուներն են ներկայացնում մոդելավորողներ Հայաստանից, Ռուսաստանից: «Արմենպրես»-ը, հանդիսանալով ցուցադրության գլխավոր ինֆորմացիոն հովանավորներից մեկը, ներկայացնում է բացառիկ հարցազրույցներ և տեսանյութեր ցուցադրության կուլիսներից:

«Ատեքս» նորաձևության կենտրոն

«Ատեքսը» Երևանյան նորաձևության շաբաթին մասնակցում է «Նռան գույնը» խորագրով հավաքածուով: Նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանի խոսքով` հավաքածուի հեղինակը Միքայել Դանիելյանն է, սակայն հավաքածուն ամբողջացել է թիմային աշխատանքի արդյունքում: «Միքայելը, ով սկսել էր հավաքածուի աշխատանքները, տեղափոխվեց այլ գործակալություն, և հավաքածուն ամբողջացրին մեր կենտրոնի մյուս դիզայներները: Ամբողջ հավաքածուն կանացի է և նուրբ: Քանի որ այն անվանվում է «Նռան գույնը», մենք որոշել էինք կարմիրի բոլոր երանգները համադրել սևի հետ: Հավաքածուի ոճը հիշեցնում է 50-ական թվականները: Հավաքածուն նրանց համար է, ովքեր սիրում են մշտապես կանացի լինել»,- ասաց Դնոյանը:

«Շալումով» նորաձևության տուն

Հավաքածուում ներկայացված են Գերման Շալումովի և Լոլիտա Աղասովայի աշխատանքները: Նորաձևության տան ներկայացուցիչ Մերի Բելի խոսքով` հավաքածուն ամբողջությամբ բաղկացած է մուշտակներից: Ներկա միտումները ցույց են տալիս, որ առավել նորաձև են կարակուլչայից պատրաստված մուշտակները: Տվյալ հավաքածուն ներկայացվել է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Փարիզում և Իտալիայում:

«էմի Վի» նորաձևության կենտրոն

Մոսկվայից ժամանած Էմիլիա Վիշնևսկայան ներկայացնում էր սեփական հավաքածուն` «էմի Վի» բրենդի ներքո: Ցուցադրության համար Երևան է բերվել ֆրանսիական և իտալական գործվածքներից պատրաստված հագուստի և ներքնազգեստի հավաքածու: Դիզայների խոսքով` ներքնազգեստի հավաքածուն ամբողջությամբ սև է, իսկ հագուստներն աշնան գույներն են ամբողջացնում: «Այս հավաքծուից օգտվող կինը պետք է ինքնավստահ լինի: Նա պատրաստ է մարտահրավեր նետել ոչ միայն տղամարդկանց, այլ ամբողջ աշխարհին»,- ասում է նա:

«ՄԵՐԻԴԻԱՆ» ազատ տնտեսական գոտու տնեօրեն Նիկա Մանուկովան պատմեց նորաձևության շաբաթի կազմակերպման նպատակի մասին: «Մենք ունենք հարթակ` զուգահեռ անցկացնելու մի քանի միջոցառում, և քանի որ ոսկերչությունն անհնարին է առանց նորաձևության՝ այս տարի որոշեցինք զուգակցել մի քանի միջոցառում. գեղանկարչության ցուցահանդես-վաճառքը, «Գոլդեն լեյս» երևանյան նորաձևության շաբաթը կդառնան ավանդական, և այնուհետ տարվա մեջ երկու-երեք անգամ կփորձենք կազմակերպել ավելի լայնածավալ միջոցառումներ»,- ասաց նա: Մանուկովայի խոսքով` նորաձևությունն այստեղ զուգակցվում է ոսկու և զարդերի ցուցադրման հետ:

Երևանում արդեն 4-րդ անգամ, Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) կազմակերպում է «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը` նորաբաց «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում: Ցուցահանդեսն այս տարի հյուրընկալում էներկայացուցիչների շուրջ 27 երկրից (ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Քուվեյթից, Հնդկաստանից, Հորդանանից, Արգենտինայից, Ճապոնիայից, Բելառուսից, Ավստրալիայից, Էստոնիայից և այլն): Ոսկերչական տոնն այս տարի համալրել է «Yerevan Fashion Week. Golden lace» նորաձևության շաբաթը: Այն Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ և կրելու է շարունակական բնույթ: Այս եռօրյա շոու- ցուցադրությունն անցկացվում է «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում հոկտեմբերի 24-26-ը։

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Նավթի գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 25/06/24

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Տնտեսություն

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում