Երևանում անցկացվեց հայ-ռուսական գործարար համաժողով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և ռուս գործարարները ցանկանում են ընդլայնել բիզնես կապերը և համատեղ ծրագրեր իրականացնել: Նրանց հանդիպման հերթական վայրը Երևանում է, որտեղ երկու պետությունների գործարարները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ և տվյալներ փոխանակել:

Համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն ընդգծեց այն հիմնական նպատակը, որի համար կազմակերպվել էին արդյունաբերական ցուցահանդեսը և բիզնես ֆորումը: «Խնդիրն այն է, որ ցուցահանդեսից մարդիկ հեռանան` արդեն իսկ նոր գործընկերներ գտած: Այդ նպատակով մենք հնարավորություն ստեղծեցինք, որ գործարարները ծանոթանան մինյանց հետ և զարգացման նոտ տեմպ հաղորդեն իրենց բիզնեսներին: Դրա համար դեմ առ դեմ հանդիպումները արդյունավետ ենք համարում: Սակայն կարևոր է նաև այն, որ հետագայում կարողանանք ամփոփել այս հանդիպումները և տեսնել, թե տվյալ ընկերությունը ինչ արդյունքի հասավ: Դա կլինի մեր հիմնական ձեռքբերումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Բաբկոն:

Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի համար զարգացման հեռանկարներն ընդլայնվում են: «Այդ մասին են փաստում և’ ռուսական, և’ հայկական կողմի գործարարները: Այսօր էլ երկու երկրների գործարարները փոխանակեցին իրենց տվյալները և պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը»,- ասաց նա:

ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և մաքսային միության մարմինների փոխհամագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Օլեգ Միզերկովը հույս հայտնեց, որ Հայաստանում ՓՄՁ-ները կհավաքեն զարգացման մեծ տեմպ, ինչը տեղի ունեցավ Ղազախստանի և Բելառուսի հետ այն բանից հետո, երբ նրանք անդամակցեցին ԵՏՄ-ին: «Դրա համար էլ կարևոր է, որ հայաստանյան ձեռնարկությունները ծանոթանան և աշխատեն ռուս գործընկերների հետ»,- հավելեց նա:

Ռուսաստանը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ ամենամեծ ծավալն ունեցող պետությունն է: 2014 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստանից Հայաստան ներմուծվել է շուրջ 646 մլն 670 հազար դոլարի ապրանք, արտահանվել՝ 184 մլն 775.8 հազարի: Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներում առավել մեծ տեսակարար կշիռ են ունեցել հետևյալ ապրանքները՝ էթիլային սպիրտ և այլ սպիրտային ըմպելիքներ, ադամանդ, ծիրան, դեղձ և այլ մրգեր, թարմ կամ պաղեցրած ձուկ և խեցգետնակերպեր: Արտահանված ապրանքների մեջ մեծ է նաև պահածոյացված մրգերի, հատապտուղների և ընկուզեղենի, բնական և արհեստական ջրերի տեսակարար կշիռը։ Ռուսաստանից Հայաստան ներմուծված առավել բարձր մաքսային ընդհանուր արժեք ունեցող ապրանքներն են բնական և հեղուկ գազը, նավթ եւ նավթամթերքը, ցորենը, անմշակ ալյումինը և ձեթը: Ռուսաստանից մեր երկիր են ներկրվել նաև շոկոլադ, էթիլային սպիրտ և այլ սպիրտային ըմպելիքներ, եգիպտացորեն, սիգարետ, մարգարին և այլ սննդամթերք, անվադողեր, ադամանդ, մարդատար ավտոմեքենաներ, բեռնաթափելու և բարձրացնելու համար նախատեսված մեքենաներ, հաց և հրուշակեղեն:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo