Տնտեսություն

Ռուսական ընկերությունները Երևանում ցուցադրում են իրենց արտադրանքը

4 րոպեի ընթերցում

Ռուսական ընկերությունները Երևանում ցուցադրում են իրենց արտադրանքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս արդյունաբերողները ցանկանում են նաև Հայաստանում տեսնել իրենց արտադրանքը: Արտահանման պոտենցիալ ունեցող մի քանի տասնյակ ընկերություններ այդ նպատակն իրագործելու համար ժամանել են Երևան` մասնակցելու Expo-Russia-Armenia 2014 վեցերորդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին: Ռուս գործարարների ներկայացրած տեսականին լայն է` արդյունաբերական խոշոր սարքավորումներից մինչև գյուղատնտեսական մանր ապրանքներ, իսկ հայ գործընկերներ գտնելը, նրանց համոզմամբ, այդքան էլ բարդ չէ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ով վստահ է, որ արդեն Եվրասիական տնտեսական միության կազմում հայ-ռուսական հարաբերություններն ավելի են ամրապնդվելու: «Հայկական արտադրանքի մի զգալի մասն արտահանվում է ռուսական շուկա, իսկ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո բացվում են նաև համագործակցության նոր հորիզոններ: Այսուհետև կվերանան մաքսային բոլոր խոչընդոտները, ինչը տնտեսության զարգացման համար նոր խթան կհանդիսանա: Դա էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և ենթակառուցվածքների զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վոլինկինը:

Արդյունաբերական ցուցահանդեսի կազմակերպիչ «Մուլտի գրուպ»-ի տնօրենների խորհրդի անդամ Սեդրակ Առուսատամյանը նշեց, որ մասնակից բոլոր ընկերությունները մեծ պոտենցիալ ունեն և կարող են գործընկերներ գտնել Հայաստանում:

Ցուցահանդեսին մասնակցում են արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են էներգետիկայի, մեքենաշինության, մետաղագործության, շինարարության, գյուղատնտեսության և այլ ոլորտներ:

«Արմենպրես»-ի հետ զրուցում Նովոսիբիրսկի մարզը ներկայացնող տաղավարի ներկայացուցիչ Սվետլանա Գուրչենկոն պատմեց, որ այնտեղ արտադրվում են բազմապիսի սարքավորումներ, սակայն առանձնացրեց կենցաղային տեխնիկայի արտադրությունը: «Մեր արտադրանքը վաճառվում է հիմնականում Ռուսաստանում և Ղազախստանում, սակայն կցանկանայինք նաև արտահանում կազմակերպել Հայաստան: Մենք արտադրում ենք մեծ պատասխանատվությամբ և սարքավորման յուրաքանչյուր դետալ փորձաքննություն է անցնում մինչ օգտագործումը»,- ասաց Գուրչենկոն:

Ցուցահանդեսին մասնակցում էր նաև թաթարական պոմպեր արտադրող ընկերությունը, որի տնօրեն Վադիմ Պանտելեը նշեց, որ հույս ունեն Հայաստանի հետ առևտրային կապեր ստեղծել: «Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո պատրաստ ենք նաև Հայաստանի հետ համագործակցել: Ներկայումս մեր արտադրանքը վաճառվում է ռուսական, բելառուսական և ղազախական շուկաներում»,- ասաց նա:

Ռուսաստանը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ ամենամեծ ծավալն ունեցող պետությունն է: 2014 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստանից Հայաստան ներմուծվել է շուրջ 646 մլն 670 հազար դոլարի ապրանք, արտահանվել՝ 184 մլն 775.8 հազարի: Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներում առավել մեծ տեսակարար կշիռ են ունեցել հետևյալ ապրանքները՝ էթիլային սպիրտ և այլ սպիրտային ըմպելիքներ, ադամանդ, ծիրան, դեղձ և այլ մրգեր, թարմ կամ պաղեցրած ձուկ և խեցգետնակերպեր: Արտահանված ապրանքների մեջ մեծ է նաև պահածոյացված մրգերի, հատապտուղների և ընկուզեղենի, բնական և արհեստական ջրերի տեսակարար կշիռը։

Ընթացիկ տարվա ութ ամսում Ռուսաստանից Հայաստան ներմուծված առավել բարձր մաքսային ընդհանուր արժեք ունեցող ապրանքներն են՝ բնական և հեղուկ գազը, նավթ եւ նավթամթերքը, ցորենը, անմշակ ալյումինը և ձեթը: Ռուսաստանից մեր երկիր է ներկրվել նաև շոկոլադ, էթիլային սպիրտ և այլ սպիրտային ըմպելիքներ, եգիպտացորեն, սիգարետ, մարգարին և այլ սննդամթերք, անվադողեր, ադամանդ, մարդատար ավտոմեքենաներ, բեռնաթափելու և բարձրացնելու համար նախատեսված մեքենաներ, հաց և հրուշակեղեն:

Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենա է պայթել․ կա 2 տուժած

Երևան

Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենա է պայթել․ կա 2 տուժած

Հայաստանն ԱՄԷ-ին առաջարկել է մասնակցել Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծին

Տնտեսություն

Հայաստանն ԱՄԷ-ին առաջարկել է մասնակցել Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծին

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայ-ղազախական տնտեսական կապերի զարգացման համատեքստում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի գործարկումը

Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայ-ղազախական տնտեսական կապերի զարգացման համատեքստում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի գործարկումը

Երևանում Վարդավառի մեկնարկը տրվել է ջրցան մեքենաների շքերթով

Երևան

Երևանում Վարդավառի մեկնարկը տրվել է ջրցան մեքենաների շքերթով

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Հայոց ցեղասպանություն

Ամերիկացի 15 ուսուցիչ Հայոց-ցեղասպանության թանգարանում վերապատրաստման ծրագրի կմասնակցի

Եվրոպական ինդեքսներ - 05/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 05/07/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 05/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 05/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 05/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 05/07/24

Նավթի գները նվազել են - 05/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 05/07/24

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Երևան

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

Իրավունք

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում