Քաղաքականություն

Ֆրեզնոյում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել

1 րոպեի ընթերցում

Ֆրեզնոյում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրեզնոյում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման հանսիսավոր արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Վաշինգտոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, համայնքային կառույցների մոտ 400 ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր:

Գրասենյակի բացման արարողությանը հետևած ճաշկերույթին ներկա են եղել և ելույթներով են հանդես եկել Ֆրեզնոյի մարզի կառավարիչների խորհրդի անդամները՝ նախագահ Անդրեաս Բորջեսի գլխավորությամբ, Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Թոմ Բերիհիլը, ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան, 5-րդ շրջանի Վերաքննիչ դատարանի դատավոր Շառլ Փուչիկյանը, օտարերկրյա դիվանագետներ, Ֆրեզնոյի մարզի այլ պաշտոնյաներ:

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանն իր խոսքում նշել է, որ իր նպատակն ու գլխավոր խնդիրն է սերտացնել հարաբերությունները Ֆրեզնոյի մարզի և Հայաստանի միջև, նպաստել մշակութային և գործարար կապերի ակտիվացմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում