Արաքս Մանսուրյանի նվերը՝ եղբորը. օտարերկրացի երաժիշտները կկատարեն Տիգրան Մանսուրյանի գործերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 75-րդ հոբելյանի առիթով Երևանում և Ստեփանակերտում համերգներով հանդես կգան հույն, չինացի և ավստրալացի երիտասարդ կատարողներ: Նրանք հայերեն կկատարեն Քուչակի, Տերյանի, Սահյանի խոսքերով գրված մանսուրյանական վոկալ շարքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց անվանի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը: «Ցանկացա, որ եղբորս տարեդարձի առթիվ ելույթ ունենան իմ սաները: Ինձ համար սա մեծ և պատասխանատու գաղափար էր»,- ասաց Մանսուրյանը` հավելելով, որ թեև իր օտարազգի սաների համար շատ դժվար էր հայերեն սովորել, սակայն նրանք մեծ ուրախությամբ են ընդունել առաջարկությունը:

Համերգներից առաջինը կայանալու է Գաֆէսճյան արվեստի կենտրոնում` հոկտեմբերի 14-ին: Ելույթ կունենան Տենոր Ջիանգ Հոնգշինը, կոլորատուրային սոպրանո Ջեորջիա Կոկորիսը, սոպրանո Ռիան Սաունդերսը: Հոկտեմբերի 18-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայանալիք համերգին հնչելու են եվրոպական արիաներ, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Երգչուհու խոսքով` սրանից առաջ համերգ է կազմակերպվել նաև Սիդնեյում, ուր ինքը դասավանդում է:

Հանդիպմանը ներկա էին նաև երգչուհու սաները, ովքեր նշեցին, որ հայկական երաժշտությունը մեկնաբանելու այս հնարավորությունը իրենց համար մեծ պարգև է: «Կոմիտաս, Մանսուրյան... Հպարտ եմ, որ նրանց գործերի հետ եմ ծանոթացել ու պետք է հենց հայերեն ներկայացնեմ այս ստեղծագործությունները: Ամեն անգամ, երբ Մանսուրյան եմ կատարում, փշաքաղվում եմ»,- ասաց Ջիանգ Հոնգշինը:

Համերգներից ստացված հասույթը հատկացվելու է հիվանդ երեխաների բուժմանը:

Հայերեն English Русский

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար

Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ֆրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին

Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն

Արենի գինու փառատոն․ ծրագրերն ու առաջիկա անելիքները

Տավուշում քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս

Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային

Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա

Ճապոնական նոր հրթիռներն առաջին անգամ կմասնակցեն ԱՄՆ-ի հետ զորավարժություններին. Kyodo

20 տարի՝ մեկ գաղափարով. Երեմյան էկոհամակարգը՝ մարդկանց, խոհանոցների ու պատմությունների շուրջ