Տնտեսություն

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունն ԱՄՀ-Հայաստան հարաբերությունների վրա բացասաբար չի ազդի. Հորթոն

3 րոպեի ընթերցում

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունն ԱՄՀ-Հայաստան հարաբերությունների վրա բացասաբար չի ազդի. Հորթոն

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի հետ աշխատանքի կտրուկ փոփոխություն չի կանխատեսում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: «Կարևոր է պահպանել մեր բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի հետ, ինչն առկա է եղել վերջին 20 տարիների ընթացքում` քաղաքական ու տնտեսական փոփոխությունների տարբեր շրջափուլերում»,- նշեց նա:

Հորթոնի խոսքով` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո սպասվում են որոշ ֆինանսական հոսքեր ՀՀ տնտեսություն. մասնավորապես, ակնկալվում է, որ Հայաստանը ստանալու է ԵՏՄ անդամ երկրների մաքսային մուտքերի ընդհանուր ծավալի մեկ տոկոսը կամ ավելին: «Այսինքն` բոլոր չորս երկրների կողմից հավաքագրվող մաքսավճարների հանրագումարի մեկ տոկոսից մի քիչ ավելի բաժին է հասնելու Հայաստանին:

Եթե բոլոր պայմանները մնան անփոփոխ, որ բոլորը հավասար լինեն, ապա դա կնշանակի, որ Հայաստանը շատ ավելի մեծ գումար կստանա, քան ներկայում է ստանում մաքսավճարների տեսքով: Այդ գումարը տարեկան կարող է հասնել 150-200 միլիոն դոլարի, որը բավականին մեծ է: Կարևոր է, որպեսզի ՀՀ կառավարությունն ունենա հստակ ծրագրեր այդ գումարների ծախսման ուղիների վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը:

Հորթոնի դիտարկմամբ` ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի կառավարողներին կստիպի ավելացնել կապիտալ ու սոցիալական ծախսերը: «Դրանք որոշումներ են, որ իշխանությունները պետք է կայացնեն, և այդ որոշումները կարող են ազդել իշխանությունների ու մեր հարաբերությունների վրա, բայց ես չեմ կարծում, որ դա կլինի բացասական ազդեցություն:

Ասեմ ավելին` մենք Մաքսային միության անդամ պետությունների հետ իրականացրել ենք տարբեր ծրագրեր: Արժույթի միջազգային հիմնադրամը վերջերս ծրագիր է իրականացրել Բելառուսի հետ, ունենք նաև ծրագրեր Եվրամիության անդամ երկրների` Պորտուգալիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի հետ»,- հայտնեց Հորթոնը:

Բանախոսը նաև ավելացրեց, որի անդամակցությունից հետո զարգացումները կլինեն կանխատեսելիության սահմաններում: «Ավելի բարդ կամ վատ իրավիճակ չի լինի: Ռիսկեր կառաջանան` կապված աշխարհաքաղաքական զարգացումների, Ուկրաինայի ճգնաժամի, Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման պատճառով, բայց պարտադիր չի, որ դրանք բերեն իրավիճակի վատթարացմանը: Այդ հարցերը կարող են աինքնակարգավորվել»,- հավելեց Հորթոնը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հավաստմամբ` ներքին առանձնահատուկ ռիսկեր չկան: «Մոտակա մի քանի տարիերին պետք է, որ կայուն քաղաքական իրավիճակ լինի Հայաստանում, քանի որ առաջիկայում ընտրություններ չկան: Վերջերս կառավարությունն է փոխվել ու որոշ ժամանալ կառավարության փոխոփություն չի լինի: Ռիսկերը հիմնականում արտաքին են»,- նշեց Մարկ Հորթոնը:

Տեղադրություն

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Հայաստան

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Նավթի գները նվազել են - 26/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26/06/24

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում