«Հայ ֆեստ»-ն այս տարի կանցկացվի «Փառատոնային իրարանցում» խորագրի ներքո

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օրից մայրաքաղաքում կմեկնարկի «Հայ ֆեստ» 12-րդ միջազգային թատերական փառատոնը «Փառատոնային իրարանցում» խորագրի ներքո: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող իրադարձությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-8-ը:

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, փառատոնի մեկնարկից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ այս տարի փառատոնը կտևի 7-8 օր` նախորդ տարվա 12-ի փոխարեն:

«Մենք կունենանք տարբեր ներկայացումներ, տարբեր թատրոններ կժամանեն Հայաստան: Փառատոնի բացումը կազդարարի աշխարհահռչակ հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնը «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացմամբ` Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Այս տարվա փառատոնի առանձնահատկությունն այն է, որ նույն անունը կրող երկու տարբեր թատրոն է գալու Հայաստան երկրորդ նույնանունթատրոնը«Լիվինգ փիքչըրս»-ն էՄեծ Բրիտանիայից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Ղուկասյանը:

«Հայ ֆեստ»-ին այս տարի կհյուրընկալվեն 18 երկրից ժամանած 200 մասնակից և հյուր, որոնց թվում` հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնների նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլն:

Երևանյան 10 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, իրերի, տիկնիկային, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Ղուկասյանի խոսքով՝ փառատոնն այս տարի ներառում է հզոր ռուսական ծրագիր: Պակաս հետաքրքիր և յուրահատուկ չեն նաև ուսանողական ներկայացումները:

«Կրճատվել է փառատոնին հատկացվող օգնությունը, սակայն որակը դրանից չի տուժի»,-հավելեց «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահը: Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասեր:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից են «Ջուրը`գդալ-գդալ» (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), «Արտիշոկ» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Մոդեռն» թատրոնի (Ռուսաստան) «Մահացած պարեր», «Դոկ» թատրոնի (Ռուսաստան) «150 պատճառ հայրենիքդ ատելու համար», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «Ֆրեյս Բոզեն» թատրոնի (Իտալիա) «Տեսարան`արգոնավորդների հետ»:

Երևանյան թատրոններից «Հայ ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, «Համազգային», «Փոքր» և «Միհր» թատրոնները: «Հայ ֆեստ»-ը նաև ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց աշխատանքները «Արմֆեստ»-ի ուսանողական ծրագրում:

Ներկայացումների մուտքը կլինի անվճար, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով հայ թատերասերների ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին: Իսկ փառատոնի բացման ներկայացումը հնարավոր կլինի դիտել հրավիրատոմսերով:

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «Հայ ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի):

Հայերեն Русский

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք

ԵԽԽՎ դիտորդները փոփոխություններ են առաջարկում Հայաստանի ընտրական օրենսգրքում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը

Հարգանքի տուրք Կոմիտասին. մեկնարկել է վարդապետի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը

Մոլդովայում մեկնարկել է «Մոլդովայի բիզնես շաբաթ 2026»-ը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/09/26