Տնտեսություն

Աշխարհում միլիարդատերերի թիվը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել

2 րոպեի ընթերցում

Աշխարհում միլիարդատերերի թիվը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում միլիարդատերերի թիվը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել՝ հասնելով 2325-ի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Wealth-X ընկերության եւ UBS բանկի կողմից անցկացված հետազոտության տվյալներին: Վերջին 12 ամսվա ընթացքում մարդկանց թիվը, որոնց կարողությունը գնահատվում է մեկ միլիարդ դոլար եւ ավելի, մեծացել է 155-ով:

2014 թվականի հուլիս ամսվա տվյալներով՝ բոլոր միլիարդատերերի միագումար կարողությունը գնահատվել է 7,3 տրիլիոն դոլար, այդպիսով, այդ մարդիկ աշխարհի ամբողջ հարստության 4 տոկոսի սեփականատերն են:

Հետազոտության տվյալների համաձայն՝ առավել նորաթուխ միլիարդատերերի մեծ մասը բաժին Է ընկնում ասիական տարածաշրջանին: Վերջին տարվա ընթացքում այնտեղ հսկայական կարողություն է կուտակել 52 մարդ, նրանցից 33-ը Չինաստանի քաղաքացիներ են:

Բացի այդ, մասնագետները վերլուծել են տեղեկատվությունն այն մասին, թե առավելապես որ երկրներում են ապրում աշխարհի ամենահարուստ մարդիկ: Առաջին տեղն զբաղեցնում է ԱՄՆ-ը՝ 510 մարդ, երկրորդ տեղում Չինաստանն է (190), երրորդում՝ Մեծ Բրիտանիան (130), չորրորդում՝ Գերմանիան (123): Ընդամենը Եվրոպայում ապրում է 755 միլիարդատեր, որոնց միագումար կարողությունը գնահատվում է 2,3 տրիլիոն դոլար:

Փաստաթղթում նշվում է, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց 80 տոկոսն իրենց միլիարդները վաստակել են ինքնուրույն, այլ ոչ թե բազմապատկելով ազգականներից ժառանգություն ստացած միջոցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Նավթի գները նվազել են - 26/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26/06/24

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում