Հասարակական

Հայաստանում սեպտեմբերից 1-ին առաջին դասարան կհաճախի 40 հազար աշակերտ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում սեպտեմբերից 1-ին առաջին դասարան կհաճախի 40 հազար աշակերտ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակնկալվում է, որ սեպտեմբերի 1-ին հանրապետությունում դպրոց կհաճախեն 40 հազար առաջին դասարանցիներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները՝ տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ առաջին դասարանցիների թիվը կամփոփվի մինչ սեպտեմբերի վերջ: «Այժմ ընթանում է դասագրքերի բաշխման գործընթացը: Այս տարի լույս են տեսել 29 անուն նոր դասագրքեր: Ըստ սահմանված ժամանակացույցի՝ ավարտվել են նաև մի շարք դպրոցների վերանորոգման աշխատանքները, որոնք պատրաստ են ուսումնական տարվա մեկնարկին»,- ասաց Աշոտյանը:Նախարարի խոսքով՝ իրենց հաջողվել է խուսափել ուսուցիչների կազմի կրճատումից, իսկ հուլիսի 1-ից նրանց աշխատավարձը բարձրացել է ինը տոկսով:

Նոր ուսումնական տարվա ընթացքում կփոխվի նաև բոլոր ավագ դպրոցների ուսումնական գույքը՝ Համաշխարհային բանկի տրամադրած վարկի շրջանակներում:Առաջիկայում մեկնարկելու է նաև «Կայուն սնունդ» ծրագիրը՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից: Նախարարի համոզմամբ՝ այս ծրագիրը ոչ միայն կրթական բնույթ ունի, այլև սոցիալական, առողջապահական հետևանքներ:

Փորձնական կարգով 10 դպրոցներում ներմուծվել է նաև ազգային երգուպար առարկան, որը մշակվել է համապատասխան ոլորտի մասնագետների կողմից: Ուսումնական տարվա ընթացքում ավագ և միջնակարգ դպրոցները կստանան ութ վիրտուալ լաբորատորիաներ, որոնց միջոցով երեխաները կկարողանան կիրառել իրենց գիտելիքները;

Ըստ Աշոտյանի՝ հանրապետության քոլեջներում և ուսումնարաններում պետությունն այս տարի տեղադրել է 50 տոկոսով ավելի պետպատվեր, ինչը բավականին աժիոտաժ է առաջացրել: Նախարարի վստահեցմամբ՝ երիտասարդների մոտ նախնական և միջին մասնագիտական կրթություն ստանալը պահանջված է և աննախադեպ ընդունելություն տեղի կունենա:

Սեպտեմբերից մեկից առաջ Աշոտյանը հանդիպել է նաև բուհերի ռեկտորների հետ՝ քննարկել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, միջազգային ծրագրերում ներգրավմանը վերաբերվող և կազմակերպչական այլ հարցեր:

Տեղադրություն

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

Հայաստան

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Սպորտ

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին

Հայաստան

Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին

Ամեն ինչ առջևում է, ապագայում կունենանք շատ ծրագրեր. հնդկահայ համայնքի ներկայացուցիչն անդրադարձել է մադրասահայերի խնդիրներին

Ասիա

Ամեն ինչ առջևում է, ապագայում կունենանք շատ ծրագրեր. հնդկահայ համայնքի ներկայացուցիչն անդրադարձել է մադրասահայերի խնդիրներին

Համայնքապատկան գույքն ապօրինի օտարելու գործով կալանավորվել է 2 պաշտոնյա

Իրավունք

Համայնքապատկան գույքն ապօրինի օտարելու գործով կալանավորվել է 2 պաշտոնյա

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում