Ուկրաինայի Շեպետովկա եւ Խմելնիցկի քաղաքներում կկառուցվեն հայկական եկեղեցիներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Շեպետովկա եւ Խմելնիցկի քաղաքներում կայացել է հայկական երկու եկեղեցիների տարածքի օրհնման եւ հիմնարկեքի արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Շեպետովկա քաղաքում հիմնարկեքի արարողությանը մասնակցել են մարզի մշակույթի եւ տուրիզիմի վարչության պետ Իրինա Տուրնովան, տեղական խորհրդի պատգամավոր Վռամ Մովսիսյանը, հասարակայնության եւ հոգեւորականության ներկայացուցիչներ: Միջոցառման պաշտոնական հատվածից հետո Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները օրհնել են հողը, որտեղ շուտով պետք է կառուցվի եկեղեցի: Նմանատիպ արարողություն է տեղի ունեցել նաեւ Խմելնիցկի քաղաքում: Քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում շուտով կմեկնարկի հայ առաքելական եկեղեցու կառուցումը: