Փաստ մեկնաբանությամբ

Ազգերի ինքնորոշման սկզբունքը եղել և մնում է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանալին

3 րոպեի ընթերցում

Ազգերի ինքնորոշման սկզբունքը եղել և մնում է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանալին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինի, այնուհետեւ նաև Սերգեյ Լավրովի հայտարարությունները վկայում են, որ Ռուսաստանն ու Մինսկի խմբի մյուս համանախագահները պարզ գիտակցում են, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանալին է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանը:

«Վլադիմիր Պուտինը նշեց, որ հակամարտությունը ձևավորվել է վաղուց և Խորհրդային Միությունից մնացած ժառանգություն է` հավելելով, որ անհրաժեշտ են համբերություն, իմաստություն, փոխադարձ հարգանք՝ լուծում գտնելու համար: Ռուսաստանի նախագահը տալիս է խնդրի ճշգրիտ ախտորոշումը: 1921թ.Արցախն Ադրբեջանին հանձնելով` բոլշևիկները սխալ գործեցին և ստեղծեցին խնդիրը, հետո Խորհրդային Միությունը փորձեց չնկատել այն, իսկ վերջում չկարողացավ լուծում գտնել, որովհետև գործնականում բացառում էր կամարտահայտության որևէ դրսևերում: Խոսելով կարգավորման արժեքային հենքի մասին` Պուտինը փաստում է, որ համանախագահները չեն պատրաստվում կրկնել պատմության սխալները, այլ ցանկանում են շտկել դրանք, հարգել ազգերի ինքնորոշման սկզբունքը»,- նշում է Անանյանը:

Հայաստանը հայտարարել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների հիման վրա: Ազգերի ինքնորոշման սկզբունքն ամրագրված է դրանցում: «Հանդիպումից հետո` լրագրողների հետ զրույցում, Հայաստանի դիրքորոշումը փաստացի երկրորդեց նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտարարելով, որ խնդրի լուծումը համանախագահները տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա և այդ ճանապարհով շարժվելու հանձնառությունը վերահաստատվել է», -ասաց Անանյանը:

Պատմաբանը կարծում է, որ խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար պաշտոնական Բաքուն վաղ թե ուշ պետք է գիտակցի, որ հիմնախնդիրն անհնար է կարգավորել առանց ազգերի ինքնորշման սկզբունքի` միջազգային համընդհանուր և համապարտադիր իրավական նորմի կիրառման:

Սոչիում օգոստոսի 10-ին կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հադիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում, 2013թ. նոյեմբերի 19-ին:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

Քաղաքականություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

Քաղաքականություն

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում