Կառավարությունը հաստատեց Հայաստանում ստեղծվող նոր հարավային երկաթուղու ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստեղծվող նոր հարավային երկաթուղու ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանի հարավում ունենալու նոր ճանապարհ, որը Հայաստանի հարավային շրջանները կմիացնի հյուսիսային շրջանների հետ: Կառավարության նիստի ժամանակ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ որոշումը հաստատման է ներկայացվել` հիմք ընդունելով Հայաստանի հարավային երկաթուղու իրագործելիության ուսումնասիրության նախնական արդյունքները: «Ճանապարհն ունի ռազմավարական և տնտեսական առաջնային նշանակություն որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրումներ ապահովող ճանապարհ: Ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանի հարավում ունենալ նոր երկաթգիծ` միացնելով երկրի հարավային շրջանները հյուսիսային շրջաններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Բեգլարյանը:

Ծրագրի հաստատումից հետո ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը պարտավորվում է կոնցեսիոների կողմից միջազգային ստանդարտներին համաձայն ներկայացված կոորդինատային չափագրման տվյալները ստանալուց հետո երկամսյա ժամկետում Կառավարություն ներկայացնել առաջարկություն` Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագրի կոորդինատների տիրույթում ընդգրկված հողերի նպատակային նշանակության և կադաստրային արժեքների վերաբերյալ` հաշվի առնելով օտարման շերտի նախնական չափերը:

Հայերեն Русский

Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank

Ազգային ավանդույթներն ու միջմշակութային երկխոսությունը՝ մեկ հարթակում․ Գառնիում և Գեղարդում կայացել է «Վարդավառ» երիտասարդական փառատոնը

Մոլդովայի նախագահը կմասնակցի Փարիզում կայանալիք «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը․ Moldpres

Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ

ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 13/07/26

Ասիական ինդեքսներ - 13/07/26

Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին