Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակը ներկուսակցական շահեր սպասարկելն է. Շարմազանով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում տեղ գտած Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արտահայտությունները ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը որակել է մեղմ ասած նողկալի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովն ասաց, որ բարոյական չի համարում, երբ ներկուսակցական շահեր սպասարկելու համար առաջ է բերվում ղարաբաղյան խնդիրը:

«Հարցազրույցը կարդալով պարզ դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակը հենց ներկուսակցական շահեր սպասարկելն է: Նրա նպատակը ո՛չ Եվրասիական միությունն է, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության հետ սահմանային միջադեպերի խնդիրը: Իր խոսքերին մեծ կարեւորություն եւ հնչեղություն տալով է պայմանավորված, որ առաջին նախագահը խոսում է Լեռնային Ղարաբաղի եւ նրան սպառնացող վտանգի մասին»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ առնվազն բարոյական չէ նման գործելակերպը, քանի որ Լեռնային Ղարաբաղը իշխանություններից պաշտպանելու կարիք չկա:

«Մենք լավ գիտենք Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԼՂ հիմնահարցի լուծման շուրջ գաղափարները: Թե նրա գործողությունները, թե գաղափարները տխրահռչակ են եւ հասարակության մեջ հայտնի Ղարաբաղը ծախելու քաղաքականություն իրականացնողն այսօր փորձում է մեզնից պաշտպանել ԼՂ-ն: Դա առնվազն անբարոյականություն է»,- ասաց Շարմազանովը:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաբերած մտքերին ու տեսակետերի հետ համաձայն չէ նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Վերջինիս գնահատմամբ, հարցազրույցի մեջ չկար որեւէ ադեկվատ միտք եւ առաջին նախագահի դատողություններն անհեթեթությունների շարքից էին: Սահակյանի խոսքով, դժվար է դիմացինին համոզել ազնվության մեջ, եթե դիմացինն այդ նույն պայմաններում ազնիվ չէր լինի: Ըստ նրա, յուրաքանչյուրը երեւույթների, իրերի ու իրադարձությունների վերաբերյալ կատարում է դատողություն` ելնելով փչացվածության իր աստիճանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին արդեն արձագանքել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը facebook-յան իր էջում գրել է. «Ադրբեջանի կողմից հրահրվող գործողություններին հայկական կողմի արձագանքի զուսպ և անհամարժեք գնահատականը երկիմաստ տարակուսանք է առաջացնում»:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցում խոսել է սահմանային միջադեպերի, ԼՂ հակամարտության եւ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ խոչընդոտներին: Ըստ առաջին նախագահի ԵՏՄ-ին անդամակցելու հիմնական խնդիրը ոչ Ղազախստանն, ոչ էլ Ռուսաստանը, հիմնական հարցը մաքսակետի տեղադրում է ՀՀ-ԼՂՀ սահմանին: Խոսելով սահմանային միջադեպերի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է: «Ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, ինչը, իմ կարծիքով, բացատրվում է հետեւյալ հանգամանքով։ Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունն ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում»։

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ