Հայաստանի ԱԷԿ-ի հիմնանորոգումը կսկսվի 2017 թվականին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատոմական էլեկտրակայանի հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն 2017 թվականին, որի շնորհիվ հնարավոր կլինի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնել մինչեւ 2026 թվականը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա նշեց, որ ԱԷԿ-ի հիմնանորոգումը նախնական հաշվարկներով մոտ 300 մլն դոլար կարժենա: «Աշխատանքները կարող են տևել ավելի քան 6 ամիս, որը հնարավոր է ազդեցություն ունենա նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Սակայն Կառավարությունը ծրագրեր ունի, որ մոտակա տարիների ընթացքում կառուցվի Երևան ՋԷԿ-ի 2-րդ բլոկը, որն ավելի ձեռնտու կլինի սակագնային առումով»,- «Արմենպրես»-ին հաղորդմամբ` ասաց Զախարյանը:

Նախարարն անդրադարձավ նաև նոր ատոմակայանի կառուցմանը` նշելով, որ դրա կառուցման աշխատանքները կարող են մեկնարկել 2018-2019 թվականների ընթացքում: «Նոր ատոմակայանի կառուցումն անխուսափելի և անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության համար: Այսօր բանակցություններ են տարվում Ռուսաստանի և այլ երկրների հետ, նպատակաուղղված աշխատանք է կատարվում, որ նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները սկսենք 2018-2019 թվականներին»,-նշեց նախարարը:

ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2026թ. երկարացնելու որոշումը կառավարությունն ընդունել էր 2013թ. սեպտեմբերի 13-ին:

Հայերեն English Русский

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

SpaceX-ի Starship հրթիռն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր

Սեպտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է