ՀՀ Հանրային խորհուրդը պատրաստվում է սիրիական պատերազմին ու փախստականներին նվիրված ռուսաստանյան համաժողովին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Հանրային խորհրդի հինգ հոգանոց հանձնախումբը նախապատրաստվում է Ռուսաստանում կայանալիք միջազգային համաժողովին` նվիրված սիրիական ճգնաժամին: Հանձնախմբի ղեկավար Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները, որպեսզի լավ պատրաստված մասնակցեն համաժողովին: «Մենք հանդիպումներ ենք արդեն սկսել, ծրագրել ենք դրանք կազմակերպել ոչ միայն Հայաստանում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, սիրիահայերի հետ, այլև նախատեսել ենք հեռախոսային խոսակցություններ ունենալ հալեպահայերի, Հալեպի եկեղեցական համայնքների առաջնորդների հետ: Այդ աշխատանքները ավարտելուց հետո կպատրաստենք փաստաթուղթ, որը կներկայացվի Հանրային խորհրդի քննարկմանը, հետո, երբ մեր պատվիրակությունը մեկնի Մոսկվա, մենք կունենանք մեր մոտեցումները` հիմնված այն ինֆորմացիայի վրա, որը մենք փորձում ենք ավելի լայն շրջանակներից հավաքել»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Անդրադառնալով վերջին իրադարձություններին, երբ սիրիական բանակի ջանքերով ազատագրվել է Քեսաբն ու հայերը հետ են վերադարձել իրենց տները` զրուցակիցը նշեց, որ նրանց համար անվտանգության պայմանների ապահովման հարցը շատ կարևոր է և իրենք քննարկում են նրանց օգնության մեխանիզմները:

«Առաջինն անվտանգության ապահովման համար միջոցառումներ պետք է կազմակերպվեն: Կարծում եմ` մենք կկարողանանք որոշակի նախաձեռնություններով հանդես գալ և կմոտենանք այնպիսի առաջարկի, որը հիմնված կլինի այն գաղափարի վրա, որ Հայաստանը հնարավորիս օգնություն ցույց տա այն քեսաբահայերին, ովքեր վերադառնում են իրենց օջախները, դրանք վերականգնելու համար: Ես կարծում եմ, որ նմանատիպ առաջարկություն կպատարստենք»,-ասաց Սաֆրաստյանը:

Հարցին ի պատասխան, թե այդ օգնությունը կլինի զուտ դրամակա՞ն տեսքով, նա ասաց. «Դժվար է ասել, մենք հիմա նոր ենք սկսել մեր հանդիպումները: Ես չեմ կարող այդ հարցին հստակ պատասխան տալ, ամբողջ իրադրությունը կուսումնասիրենք ու կկազմենք մեր առաջարկությունները»:

Ռուբեն Սաֆրաստյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ Հանրային խորհրդի պատվիարկությունը Բուխարեստում մասնակցելու է աշխարհի հանրային խորհուրդների ասոցիացիայի տարեկան գլխավոր ասամբլեային, որի ժամանակ հնարավոր է իրենք ներկայացնեն նաև սիրիահայերի հարցը:

Հանրային խորհուրդը դիմել էր աշխարհի տարբեր երկրների հանրային խորհուրդներին Վազգեն Մանուկյանի ստորագրությամբ նամակով, որտեղ ներկայացրել էր քեսաբահայերի իրավիճակը, այն ցեղասպանությունը, որը տեղի էր ունեցել նրանց դեմ ու բռնի տեղահանությունը: «Մենք ստացել էինք արձագանքներ, մասնավորապես, Բրազիլիայի Հանրային խորհրդից, որը շատ կարևոր է: Առաջինը, որ այն շատ ջերմ պատասխան էր, ու զգացվում էր, որ տեղյակ են հայ ժողովրդի բախտից, պատմությունից, ցեղասպանությունից և երկրորդը, որ հստակ դատապարտում էր այդ բռնագաղթը, էթնիկ զտումը, որ տեղի ունեցավ քեսաբահության նկատմամբ: Կարևոր է նշել, որ Բրազիլիայի Հանրային խորհրդի նախագահն ի պաշտոնե երկրի նախագահն է` Դիլմա Ռուսոֆը:

Նաև Ռուսաստանի հանրային խորհրդից ստացվել էր պատասխան Վազգեն Մանուկյանի անունով, որում Ռուսաստանի հասարակական պալատի քարտուղար ակադեմիկոս Վելիխովը նշում էր, որ պատրաստվում են Ռուսաստանում կազմակերպել քննարկում Սիրիայի դեպքերի վերաբերյալ և, մասնավորապես, սիրիահայերի հետ կապված ծանր դեպքերի շուրջ: Առաջարկում էին, որ դա համատեղ անենք: Այդ առաջարկին արձագանքելու համար ՀՀ Հանրային խորհուրդն իր նիստում հինգ հոգուց բաղկացած հանձնախումբ ստեղծեց, որի վրա խնդիր դրվեց կատարել նախապատրաստական աշխատանքներ, որ լավ պատրաստված մեկնեն Մոսկվա ու մասնակցենք այդ քննարկումներին:

Հայերեն Русский

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել