Քաղաքականություն

ՀՀ Նախագահը ՀՀԿ ԳՄ անդամներին ներկայացրել է Վրաստան կատարած այցի և Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ՀՀԿ ԳՄ անդամներին ներկայացրել է Վրաստան կատարած այցի և Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական, ինչպես նաև արտաքաին քաղաքական հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հանրապետության Նախագահը ներկայացրեց նաև Վրաստան կատարած այցի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ ՀՀ Նախագահի Վրաստան կատարած այցն արդյունավետ էր հայ-վրացական հարաբերություններում տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության առումով: «Պետք է նշեմ նաև, որ Հանրապետության Նախագահի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը եղել է կառուցողական»,- ասաց Շարմազանովը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում