Քաղաքականություն

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կիրակի կայցելի Երեւան

3 րոպեի ընթերցում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կիրակի կայցելի Երեւան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վաղը` հունիսի 22-ին երկօրյա այցով կժամանի Երեւան: Այցի շրջանակներում նախատեսած է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: ՌԴ արտգործնախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժնի փոխտնօրեն Մարիա Զախարովան ասաց, որ այցի շրջանակնեում դաշնակից եւ ռազմավարական գործընկերների միջեւ փոխգործակցությանն զարգացման ուղղված երկխոսություն կլինի: Կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն նախորդ տարի դեկտեմբերի 2-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման փաստին:

«Այցի ընթացքում կանցկացվի, այսպես ասած, ժամացույցների ստուգում միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության մեջ առկա արդիական հարցերի շուրջ: Մոսկվայի եւ Երեւանի արտաքին քաղաքականության դիրքերը ավանդաբար համարվում են սերտ»,- նշեց Զախարովան` հավելելով, որ Մոսկվայում համոզված են, որ Սերգեյ Լավրովի այցը Հայաստան երկու երկրների միջեւ հարաբերությունների եւ փոխադարձ համագործակցության զարգացմանը նոր թափ կհաղորդի:

«Հայ-ռուսական բազմակողմ համագործակցությունն այսօր գտնվում է բարձր մակարդակի վրա: Ապրանքաշրջանառության տեմպերը բարձր են: 2013թ.-ին ապրանքաշրջանառությունը աճել է 10.6 տոկոսով եւ կազմել 1.35 միլիարդ դոլար: Ռուսաստանը վստահաբար Հայաստանի տնտեսության գլխավոր ներդնողն է. ընդհանուր կապիտալը կազմում է 3.2 միլիարդ դոլար: Հայկական շուկայում գործում է ռուսական կապիտալով 1,3 հազար ձեռնարկություն: Միջկառավարական հանձնաժողովներն ակտիվ համագործակցում են: Հաջողությամբ իրականացվում է մինչեւ 2020 թ. նախանշված երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը»,- շեշտեց Մարիա Զախարովան` հավելելով, որ երկկողմ գործընկերության նոր մակարդակն անկասկած կնպաստի առաջիկայում Հայաստանի լիարժեք ներգրավմանը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին:

Մինչ Երեւան այցելությունը, հունիսի 17-18-ին Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում: Բաքվում Սերգեյ Լավրովն անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը կապ չունի Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների հետ, որոնք այժմ տեղի են ունենում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ, եւ որոնց, համապատասխան փաստաթղթերի ստորագրումից հետո, շուտով կմիանա նաեւ Հայաստանը»:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում