Քեսաբն ականազերծում են, Լաթաքիայում գտնվող քեսաբահայերը հավաքում են իրերը տուն վերադառնալու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբից բռնի տեղահանված ու Լաթաքիայում բնակություն հաստատած սիրիահայերը ոգևորված են Քեսաբի ազատագրման նորությամբ և պատրաստվում են վերադառնալ իրենց բնակավայր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Ես երեկ խոսել եմ Քեսաբի քաղաքաքապետի` Վազգեն Չափարյանի հետ, նա շատ ոգևորված է, գնացել էին Քեսաբ, իհարկե, որոշակի կորուստներ կան, բայց ընդհանուր առմամբ վիճակն ավելի տանելի է: Հիմա ականազերծում են տարածքը, դրանից հետո, բնականաբար, մերոնք տեղաշարժվելու են ու գնալու իրենց բնակավայրերը: Մեծ ոգևորություն կա, Լաթաքիայում արդեն բոլորը հավաքվում են, իսկ նրանք, ովքեր տեղափոխվել են Այնճար, Բեյրութ կամ Երեւան, իրենք կորոշեն իրենց հաջորդ քայլը: Կարևորն այն է, որ հնարավորությունն արդեն կա, ու նրանք կարող են մեկնել»,-ուրախությամբ փաստեց նախարարը:

Պատասխանելով հարցին, թե որն է լինելու համայն հայության հաջորդ քայլը, ինչպիսի օգնություն պետք է ցուցաբերվի քեսաբահայերին, Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նախ պետք է գնահատվի իրավիճակը, յուրաքանչյուր ընտանիքն ինչի կարիք ունի, որից ելնելով էլ օգնության բնույթը կորոշովի: «Մենք դիմել ենք մեր հայկական բոլոր համայնքներին, սփյուռքի կառույցներին հնարավոր հանգանակություն անելու համար: Մենք պարտավոր ենք օգնել Քեսաբին, որ այն ամբողջությամբ վերականգնվի, ամրանա, և Կիլիկիայի այդ հատվածն իրոք կարողանա միշտ հայաբնակ լինել»,-եզրափակեց նախարար Հակոբյանը:

Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը` ոչնչացնելով տասնյակ զինյալների: Հունիսի 14-ին բանակը առաջխաղացում է գրացնել Երկու Աղբյուր (Էքիզոլուք, Ան Նաբային) և Գարատուրան բնակավայրերի ուղղությամբ:Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Գյուղաքաղաքից բնակիչների մեծ մասը տեղափոխվել է առավել ապահով վայրեր, հիմնականում Լաթաքիա, իսկ որոշ ընտանիքներ, այդ թվում` մեծահասակներ, մնացել են իրենց տներում, հետո գերի վերցվել զինյալների կողմից, տարվել Թուրքիայի միակ հայկական` Վաքըֆ գյուղ, սակայն հետագայում նրանք եւս միացել են Լաթաքիայի իրենց հարազատներին:

Հայերեն English Русский

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ