Քաղաքականություն

Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան

2 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան հունիսի 22-23-ը: Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Երևանում Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԳՆ-ից, հանդիպումներին կքննարկվեն 2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:

Հայ-ռուսական բազմաոլորտ փոխգործակցությունը վերընթաց կերպով զարգանում է՝ ներառելով նորանանոր բնագավառներ, ակտիվորեն գործում են միջկառավարական, միջխորհրդարանական հանձնաժողովները։ Ձևավորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհդարկցությունների արդյունավետ մեխանիզմ, ընդլայնվող փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Բանակցությունների օրակարգում են լինելու առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, վերջին տարիներին նոր թափ ստացած ապակենտրոնացված ձևաչափով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում