Սպորտ

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հատուկ հոդված է նվիրել Հենրիխ Մխիթարյանին

4 րոպեի ընթերցում

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հատուկ հոդված է նվիրել Հենրիխ Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հատուկ հոդված է նվիրել հայազգի ֆուտբոլիստ, Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանին: «Երբ Մարկո Ռոյսից ստացա գնդակը, մտածեցի. «Պահը հասունացել է, եթե չխփեմ այս գոլը, կարող եմ հավաքել իրերս ու ետ գնալ տուն»: Եվ երբ գնդակն անցավ դարպասից ներս, ասացի ինքս ինձ. «Ինչո՞ւ այստեղ կարող եմ, իսկ Ռեալ Մադրիդի դեմ խաղում` ոչ»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կայքին պատմել է ֆուտբոլիստը` անդրադառնալով «Ռեալ»-ի հետ խաղին, «Բորուսիա» տեղափոխվելու դժվարություններին և իր ունեցած հաջողություններին: Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո այս կարճ ժամանակաշրջանը 25-ամյա հայազգի ֆուտբոլիստի համար համեմված էր վերելքներով և վայրէջքներով: Մխիթարյանը խոստովանել է, որ ամենից դժվարն իր համար գերմանական ֆուտբոլին հարմարվելն էր: Ըստ նրա` «Շախտյորի» խաղաոճն ամբողջովին տարբերվում է այն ֆուտբոլից, որ Գերմանիայում են խաղում: ««Շախտյորի» խաղերը սովորաբար միշտ նույն ձևով էին ընթանում` հակառակորդ թիմը սովորաբար ակտիվ պաշտպանվում էր, իսկ գնդակը միշտ «Շախտյոր»-ի խաղացողների մոտ էր, և եթե մենք խփում էինք առաջին գնդակը, ապա խաղի ելքը մեծամասամբ արդեն որոշված էր լինում: Գերմանիայում այդպես չէ: Թիմերը հավասար հնարավորություններ ունեն, և անգամ ներքևի շարքերում գտնվող թիմերը կարող են մեծ ճնշում գործադրել… «Բորսուսիան» նաև հաճախ փոխում է խաղի մարտավարությունը, ինչը 100 տոկոսանոց զգունություն և պատրաստվածություն է պահանջում: Կարևորն այն է, որ ես շարունակում եմ աշխատել ինձ վրա: Կյանքում դու պետք է պատրաստ լինես ամեն օր նոր բան սովորելու, և դա հատկապես ինձ է վերաբերում»,- բացատրել է նա:

«Բորուսիայի» կազմում նրա դեբյուտային հարվածները Ֆրանկֆուրտի «Այնթրախթի»ի հետ խաղի ժամանակ էին, որից հետո նոյեմբերից հունվար կայացած ութ խաղերում Մխիթարյանը մասնակցություն չի ունենում թիմի խփած գոլերում, ապա` այդ ապշեցուցիչ հաղթանակը Մյունխենում: Իսկ մայիսի 17-ին Գերմանիայի գավաթի խաղարկության ժամանակ խաղի 60-րդ րոպեին նրան փոխարինեցին վնասվածքի պատճառով, և հավելյալ ժամանակահատվածում «Բորուսիան» 2-0 հաշվով պարտություն կրեց «Բայերից»: Սակայն հայ ֆուտբոլիստի համար ամենամտահոգիչը «Ռեալ»-ի հետ խաղն էր: «Դա իմ կյանքի տխուր պահերից էր,- Մխիթարյանն ասել էր welt.dereflectively թերթին տված հարցազրույցում,- խաղը դիտող մարդիկ հավանաբար կարծում էին ես փորձում եմ բաց թողնել գնդակը, բայց իրականում դաշտում ես ամենաշատն էի ցանկանում գոլ խփել: Սակայն, երբեմն կյանքն այսպես է դասավորվում»:

Չնայած հիասթափությանը` Մխիթարյանը կարողացավ վերականգնել հավատն իր ուժերի և կարողությունների հանդեպ, որոնք առաջին հերթին ստիպել էին «Բորուսիա»-ին պայամանագիր ստորագրել իր հետ: «Հայկական ասացվածք կա` «Աստված երբեմն թույլ է տալիս սայթաքել, որպեսզի մենք սովորենք գնահատել այն, ինչին հասնում ենք»»,-մեջբերում է կայքը: Իր կարողությունները նա փայլուն կերպով ցուցադրեց Վոլֆսբուրգի հետ խաղում, երբ Մխիթարյանի խփած գոլն օգնեց ակումբին հասնել մինչև Բեռլին: Ողջ մրացաշրջանի ընթացքում հայազգի ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ դարձավ ինը գոլի հեղինակ և տասն անգամ աջակցեց գրոհի կազմակերպմանը:

Բաժին

Եվրո-2024. Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Սպորտ

Եվրո-2024. Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Եվրո-2024. Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Սպորտ

Եվրո-2024. Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

Քաղաքականություն

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Սպորտ

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Սպորտ

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Եվրո-2024. Անգլիան և Դանիան կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆում

Սպորտ

Եվրո-2024. Անգլիան և Դանիան կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆում

Եվրո-2024. Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Սպորտ

Եվրո-2024. Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Սպորտ

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

Սպորտ

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում