Տնտեսություն

Հայաստանը ծրագրում է զբոսաշրջային այցելությունների տարեկան առնվազն 5 տոկոսի աճ ապահովել

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ծրագրում է զբոսաշրջային այցելությունների տարեկան առնվազն 5 տոկոսի աճ ապահովել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության նպատակների և համաշխարհային զբոսաշրջային շուկայում մրցունակության բարձրացման միջոցառումների ծրագրի իրականացմամբ նախատեսում է ապահովելՀՀ զբոսաշրջային այցելությունների տարեկան առնվազն 5տոկոսաճ:Այդ մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որը հավանության արժանացավ գործադիրի` մայիսի 19-ին հրավիրված արտահերթ նիստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացման նպատակով` նախատեսվում է սահմանային անցման գործընթացի դյուրացում, մասնավորապես, մի շարք գործընկեր երկրներիքաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանման նախաձեռնում, տրանսպորտային մատչելիության բարձրացում, բաց երկնքի քաղաքա­կա­նության արդյունավետ իրականացում՝ ներգրավելով համաշխարհային ճանաչում ունեցող, ինչես նաև «բյուջետային» ավիափոխադրողների, արդյունքում նաև ավելացնելով ավիացիոն փոխադրումների ուղղություններ:

Նախատեսվում է հիմնել նաև Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ (ՀԶԶՀ` Հայկականզբոսաշրջային արդյունքի մարքեթինգի և խթանման մասնագիտացված կառույց):

Միջոցառումներ կիրականացվեն համայնքներում զբոսաշրջության զարգացման, տեղական ավանդույթների վերականգնման, զբոսաշրջային ներուժի բացահայտման, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, նոր զբոսաշրջային երթուղիների ձևավորման և միջազգային ու ներքին շուկայում պատշաճ ներկայացման, այդ թվում՝ ավանդական տոնակատա­րությունների, փառատոների կազմակերպման ուղղությամբ: Իրանի ու Վրաստանի հետ համատեղ կձևավորվի նաև տարածաշրջանային զբոսաշրջային արդյունք, որը կներկայացվի համաշխարհային շուկայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում