Հասարակական

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահիր Կալետին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է երկու երկրների ջերմ ու բարեկամական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դեսպանի ջանքերով առկա համագործակցությունն առավել կընդլայնվի` ներգրավելով գործակցության տարբեր ոլորտներ:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը և Իրաքի դեսպանը խոսել են Իրաքի հայ համայնքային ու թեմական կյանքի մասին, մասնավոր անդրադարձ է կատարվել միջկրոնական երկխոսության կարևորությանը:

Իր հերթին ՀՀ-ում Իրաքի դեսպան Ղազի Տահիր Կալետը շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռում ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրել Իրաքի և Հայաստանի միջև առկա կապերի զորացմանն ուղղված քայլերը` կարևորելով երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում