Սփյուռք

Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում ռումբ է ընկել

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում ռումբ է ընկել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում՝ Թեթթեն լցակայանի մերձակայքում, ապրիլի 11-ի երեկոյան հրասանդ է ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը, հրթիռակոծությունը նյութական վնասներ է պատճառել մերձակայքում գտնվող բնակարաններին: Բացի դրանից, կրկին ահ ու սարսափ է տարածվել բնակիչների շրջանում: Մյուս կողմից ռազմական ընդհարումները ակտիվացել են Հալեպի շրջակայքի տարբեր ուղղություններով:

Սիրիական բանակը ծանր մարտեր է վարում զինյալների դեմ նրանց հսկողության տակ գտնվող շրջաններում՝ օգտագործելով ուղղաթիռներ: Զինված ընդդիմադիրները փորձել են ներխուժել Ռամուսիե շրջան: Այնտեղ թեժ մարտեր են ընթանում բանակի և զինված խմբավորումների միջև:

Սիրիայում եռամյա համարատության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Բացի դրանից, զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում