ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության բնակչության 90 տոկոսը դիտել Է Սոչիում փետրվարի մարտի 7-23-ը կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի հեռուստահաղորդումները:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, այս մասին ասել Է ՌԴ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը: Նա նշել Է, թե հատուկ անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքում պարզվել Է, որ օլիմպիադան դիտած մարզասերների 85 տոկոսը բարձր Է գնահատել մրցումների կազմակերպումը, 90 տոկոսը բարձր գնահատական են տվել մրցումներում Ռուսաստանի մարզիկների ելույթին: Իսկ Օլիմպիադայի մարզաձեւերից ամենաշատ թվով հանդիսատեսներ Է ունեցել գեղասահքը՝ 65 տոկոս: