ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Ֆիլիպ Կրեյվենն ասել Է, որ Սոչիում մարտի 7-16-ը անցկացված ձմեռային պարալիմպիկ խաղերը լավագույնն Էին մարզական պատմության մեջ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Կրեյվենը շնորհակալություն Է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը, կառավարությանը, ժողովրդին, մարզասերներին` նման խաղեր կազմակերպելու համար:
«Ես ցանկանում եմ նշել, որ այս Խաղերը լավագույնն Էին, եւ որ բոլոր մարզիկները հնարավորություն ստացան Սոչիում իրենց ազատ եւ անկաշկանդ զգալ, ապրել առանց որեւէ խանգարող հանգամանքի»,-ասաց նա:
Կրեյվենն ընդգծեց, որ Խաղերի ընթացքում իրապես օլիմպիական ոգի Էր տիրում, եւ բոլոր մասնակիցներն իրենց շատ լավ Էին զգում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր խոսքում նշել Է, որ Ռուսաստանն ամեն ինչ արել Է, որպեսզի պարալիմպիկ Խաղերը լավագույնս անցնեն:
Նա շնորհակալություն Է հայտնել ազգային պարալիմպիկ կոմիտեներին, որ նրանք պահպանեցին մարզական սկզբունքները, մնացին քաղաքականությունից դուրս` անկախ հայտնի քաղաքական իրադարձություններից: