Սպորտ

Ռուսատանի մարզիկները նոր պարալիմպիկ ռեկորդ են սահմանել

1 րոպեի ընթերցում

Ռուսատանի մարզիկները նոր պարալիմպիկ ռեկորդ են սահմանել

ԵՐԵՎԱՆ,17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ներկայացուցիչները, նվաճելով 80 մեդալ, այդ թվում՝ 30 ոսկե, 28 արծաթե եւ 22 բրոնզե, ոչ միայն վստահ հաղթանակ են տոնել Սոչիում մարտի 7-16-ը կայացած ձմեռային պարալիմպիկ խաղերի ոչ պաշտոնական թիմային հաշվարկում, այլ նաեւ մեդալների քանակի նոր ռեկորդ սահմանել:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախորդ ռեկորդը՝ 70 մեդալ պատկանում Էր ավստրիացիներին:

2-րդ տեղը զբաղեցրել են Գերմանիայի մարզիկները, որոնք նվաճել են 15 մեդալ` 9 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե:

3-րդ տեղում են կանադացիները, որոնք իրենց հաշվին գրանցել են 16 մեդալ` 7 ոսկե, 2 արծաթե եւ 7 բրոնզե:

25 մեդալով՝ 5 ոսկե, 9 արծաթե եւ 11 բրոնզե, 4-րդ տեղում են Ուկրաինայի մարզիկները:

5-րդ հորիզոնականում են Ֆրանսիայի պատվիրակները, որոնք նվաճել են 12 մեդալ, այդ թվում՝ 5 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզես:

Այս խաղերին Հայաստանը ներկայացրել Էր 1 մարզիկի՝ լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանին, ով ոլորավայրԷջք մրցաձեւում զբաղեցրել Էր ընդհանուր 34-րդ տեղը: իսկ Հսկա-ոլորավայրեջք մրցաձեւի առաջին փորձում նա չԷր հատել վերջնագիծը, իսկ երկրորդ փորձի համար չէր հայտավորվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում