ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը չի հայտավորվել Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերի՝ հաշմանդամ մարզիկների օլիմպիադայի լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրԷջք կանգնած վիճակում մրցաձեւի երկրորդ փորձին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մրցաձեւի առաջին փորձի ժամանակ Ավանեսյանը չի կարողացել հատել վերջնագիծը:
Այս մրցաշարի հաղթող Է դարձել ֆրանսիացի Վենսան Գոտյե-Մանուելը` 2 րոպե,25, 87 վայրկյան արդյունքով:
2-րդ տեղում Է ռուս մարզիկ, Խաղերի կրկնակի չեմպիոն Ալեքսեյ Բուգաեւը՝ 2,27,87,իսկ 3-րդ տեղը զբաղեցրել Է ավստրիացի Մարկուս Զալխերը՝ 2,28,14 արդյունքով: Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերը կավարտվեն մարտի 16-ին: